×


Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը

78 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը: Լուրը հայտնել է երգչի կինը՝ Իրինան:

Օրեր առաջ երաժիշտը ծանր վիճակում հոսպիտալացվել էր ինսուլտի կասկածանքով։ Ավելի վաղ նա երկու կաթված է տարել եւ վերջին տարիներին համերգներով հանդես չէր գալիս:

Իր կարիերայի ընթացքում նա երաժշտություն է գրել հայտնի մի շարք արտիստների համար, որոնց թվում են Ալլա Պուգաչոան, Լեւ Լեչշենկոն, Միխայիլ Բոյարսկին, Իրինա Ալեգրովան, Նադեժդա Կադիշեւան եւ ուրիշներ:


Դոբրինինի հայրը հայ էր՝ փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը՝ արմատներով Արցախից, իսկ ազգությամբ ռուս մայրը՝ Աննա Անտոնովան, բուժքույր էր: Նրանք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:

«Ծնողներս ծանոթացել են ռազմաճակատում: Պատերազմի ավարտից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հորս որպես ավագ սպա ուղարկել են Հեռավոր Արեւելք: Նա չի իմացել, որ մայրս հղի է, եւ հետագայում վերադարձել է Հայաստան»,- պատմել է Դոբրինինն ու ավելացրել, որ այդպես էլ հարազատ հոր հետ չեն հանդիպել, թեեւ նա իմացել է իր գոյության մասին:





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW