×


31 տարեկանում մահացել է One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը

One Direction փոփ-խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ. 31-ամյա երաժիշտն ընկել է 3-րդ հարկի պատշգամբից:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ հյուրանոց են ժամանել այն բանից հետո, երբ իրենց հայտնել են «ագրեսիվ տղամարդու մասին, որը հնարավոր է՝ գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության ներքո»:

Մահից կարճ ժամանակ առաջ Փեյնը Snapchat-ում լուսանկարներ է հրապարակել, այդ թվում՝ ընկերուհու հետ: Երգիչը նաեւ գրել է, որ հիանալի ժամանակ է անցկացնում Արգենտինայում:


Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, օրեր առաջ Փեյնին դատի է տվել նախկին սիրեցյալը՝ 23-ամյա մոդել Մայա Հենրին: Նա իրավապահներին խնդրել է իրեն պաշտպանել Փեյնի հետապնդումներից:

2021-ին Լիամ Փեյնը խոստովանել է, որ պայքարել է ալկոհոլից ու հակադեպրեսանտներից կախվածության դեմ.«Ծանր շրջան էր: Ընտանիքս շատ էր անհանգստանում ինձ համար»:

Կարդալ ավելին

Quality Sign BW