Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր հոկտեմբերի 17-ին. երգչուհին կդառնար 70 տարեկան: Այդ առիթով նրա դուստրը՝ Էմմին, արխիվային տեսանյութ է հրապարակել սոցցանցային էջերում:
«Մամ, ի՜նչ սիրուն ես... Դու ամենասիրուն կինն ես: Ու եթե կա հաջորդ կյանք, ուզում եմ՝ ամեն ինչ կրկնվի. դու իմ պապայի սիրած կինը լինես, իմ մաման լինես, աստղ լինես, անհաղթելի լինես, Նադեժդա Սարգսյանը լինես»,- գրել է Էմմին:
Посмотреть эту публикацию в Instagram
Ամռանը Նադեժդա Սարգսյանին եւ քանդակագործ Դավիթ Բեջանյանին նվիրված հուշատախտակ է բացվել Սայաթ-Նովա 7 հասցեում, որտեղ նրանք երկար տարիներ բնակվել են:


×
3,171





