60 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Արա Դեղտրիկյանը: Մահվան մասին հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Դեղտրիկյանի հարազատներին եւ գործընկերներին»,- նշված է ցավակցական տեքստում:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը եւս ցավակցել է դերասանի ընտանիքին. «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք եւ սգում մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը»։
Դեղտրիկյանն ամուսնացած էր Կարինե Աճեմյանի հետ եւ մեկ դուստր ուներ: Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ:


×
2,744






