Դուք հեշտությա՞մբ եք ստում։ Իսկ գուցե ձեզ համար ավելի բարդ է զգա՞լ սուտը. ձեր ինտուիցիան և կարողությունները կփորձի բացահայտել «Կասկածելի երեկո»-ն՝ «Արմենիա» հեռուստաընկերության երեկոյան եթերում։ Մարտի 8-ին մեկնարկած նոր եթերաշարջանի նկարաահանումներից մեկին ներկա է գտվնել նաեւ Bravo.am-ը։
Ինչպես եթերում, այնպես էլ նկարահանման ընթացքում Գարիկ Պապոյանը եւ Ռոբերտ Մարտիոսյանը պահպանում են իրենց հումորային «հակամարտությունը»։ Նկարահանումը սկսելուց առաջ Bravo.am-ի հարցին` իրականում ընկերնե՞ր են, նրանք կեսկատակ պատասխանեցին` ոչ, անգամ չեն շփվում։ Նախորդ եթերաշրջանի վերջին հաղորդմանը Գարիկը ծակել էլ Ռոբի մեքենայի անվադողը, նրանք վստահեցնում են՝ Ռոբերտն անտեղյակ է եղել։ Բացի այդ, եթե հաղորդման մեջ ներկայացված պատմությունը իրական է, ապա ամեն բառն իրական պետք է լինի։
Հաղորդման հիմնական փուլերը նույնն են, բայց այս եթերաշրջանում մի քանի նորույթ կա․ վերադարձվել է երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են երազանքներ, որոնք միշտ չէ, որ իրենցն են։
Մյուս նորությունն այն է, որ հայտնի հյուրերից բացի հաղորդմանը մասնակցում են նաեւ հեռուստադիտողներից ոմանք, նման նորույթ առաջարկել է Գարիկը։ Ինչպես նշեց Ռոբերտ Մարտիրոսյանը՝ այս հարցում համակարծիք չեն, ինքը դեմ էր։
«Մեր մոտ դեմոկրատիա է, եւ թիմում մեծամասնությունը քվեարկեց կողմ, որ լինեն պարզապես մարդիկ, որոնք հաղոդումն ի սկզբանե շատ են սիրել, հետեւել են։ Նախապես գրանցված մոտ 500 հոգուց ստեղծագործական թիմը քասթինգով ընտրել է մասնակիցներին՝ առաջնորդվելով նրանց հետաքրքիր պատմությամբ եւ որ կարողանան սուտը հետաքրքիր ձեւակերպել»,- ասաց Գարիկը։
Հաղորդման հիմնական գիծը ճշտանման ստելն եւ կեղծելն է, դե իսկ մասնակիցներից ամեն մեկն իր հնարքներով է փորձում այն բացահայտել։ Այս եթերաշրջանում արդեն հասցրել են իրենց անիրական ու իրական պատմությունները ներկայացնել Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը,Սրբուկը, Գեւորգը, Լուիզա Ղամբարյանը, Ժաննա Բութուլյանը, իսկ առաջիկայում հեռուստադիտողը կտեսնի նաեւ Արմեն Վարդանյանին, Արտյոմ Մարկոսյանին, Սերգեյին, Նարեկին եւ այլոց։
Նկարահանմանը ներկա գտնվողներից փորձեցինք ճշտել` հե՞շտ են ստում, իսկ սուտը բացահայտել ստացվու՞մ է։ Բոլորը վստահեցրին` դժվար են ստում, իսկ բացահայտելու հարցում կարողությունները տարբեր են։
Սրբուկը հոգեբենական կրթության հիմքով է փորձում բացահայտել սուտը, Գևորգը՝ զուտ զգացողութւամբ։ Դե, իսկ Սոֆի Մխեյանն անկեղծացավ՝ խաղի ընթացքում ամեն ինչ այնքան կասկածելի է, որ հարկավոր է չշտապել, հասկանալ զգացողությունները, իսկ իրական կյանքում սուտը շատ վատ բան է։
Երգիչ Էրիկը կատակեց․ «Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու եմ այստեղ, քանի որ կասկածելի է ամեն ինչ, իսկ իրականում նրանք ընկերներս են, բացի այդ սա զուտ հեռուստաընկեություն չի, այլ ընտանիքի նման է ինձ համար։ Ես հիմա ստիպված պետք է փորձեմ սուտ խոսել»։
Հիշեցնենք, որ շուրջ 10 տարվա դադարից հետո «Կասկածելի երեկո»-ն եթեր վերադարձավ նախորդ տարի՝ հեռուստադիտողների մեծաքանակ նամակների ու մեկնաբանությունների շնորհիվ։
Արմինե Բրսոյան
Լուսնակնարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Արմենիա» հեռուստաընկերության
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: