×


Մահացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը, հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցել է նաեւ «Գոյ» թատրոնը. «Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր եւ դերասան էր, այլեւ «Գոյ» թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ եւ արվեստի հանդեպ խոր սիրով»։

 BRAVO.am-ը միանում է ցավակցություններին:

Կարդալ ավելին

Quality Sign BW