×


«Երկու աստղը» վերադառնում է. հետաքրքիր զույգեր եւ ինտրիգային պայքար

Առաջին ալիքը երկար տարիներ անց որոշել է վերսկել «Երկու աստղ» միջազգային երաժշտական նախագիծը, որի շրջանակում երգիչների հետ զուգերգով հանդես են գալիս տարբեր ոլորտներում հայտնի այլ մարդիկ։ Այս անգամ շարքը համալրել են դերասաններ, հաղորդավարներ, ֆուտբոլիստ, պարուհի եւ հումորիստ։

Ձեւավորված զույգերը բավական հետաքրքիր են՝ Վան (Նեմրա)-Լիլի Էլբակյան, Լիլիթ Կարապետյան-Ռաֆայել Երանոսյան, Աստղիկ Սաֆարյան-Դավիթ Մանոյան, Սիմոն-Սոնա Եսայան, Տոմա Պետրոսյան-Տարոն Իսպիրյան (Պոնչ), Մաշա Մնջոյան-Արմուշ, Բյունետ-Ժան, Արսեն Գրիգորյաններ՝ Ասո եւ հաղորդավար Արսեն, Ռոբերտ Քոլոյան-Անի Արզումանյան։


Ապրիլի 26-ից մեկնարկող հեռուստաշոուին վարելու են Գրիգ Գեւորգյանն ու Արամ MP3-ը։


«Երկու աստղ»-ի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2007 թվականին, եւ հաղթողներ են դարձել Շպռոտն ու Արամ MP3-ը, իսկ հաղորդումը վարել է Հրանտ Թոխատյանը։

Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW