Ներկայացնում ենք մայիսի 3-ից 9-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Պիցցայի վարպետության դաս երեխաների համար
«InTempo» ռեստորանը փոքրիկներին հրավիրում է հմուտ մասնագետի հետ պատրաստելու քաղցր պիցցա։ Բալիկները կստանան իրենց պատրաստած պիցցան նվեր։
Մայիսի 4-ին, ժամը 12:00-ին
Տարիք՝ 3+
Արժեքը՝ 2000 դր.
Հասցե՝ Գայի պող., 16 շենք (Մեգամոլ)
Մանրամասները՝ այս հղումով:
«Արվեստ եւ երազներ» կրթական ծրագիր
Մայիսի 3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի «Արվեստ եւ երազներ» կրթական ծրագիրը՝ հիմնված «Վալենտին Պոդպոմոգով․ երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցադրության վրա։ Ծրագրի նպատակն է ներկայացնել Պոդպոմոգովի ստեղծագործությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրա արվեստում սյուրռեալիզմի գեղարվեստական մտածողությանը։ Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան վիզուալիզացնելու իրենց երազները՝ հիմնված անձնական հիշողությունների, զգացմունքների ու խորհրդանշական պատկերների վրա։
Մայիսի 3
Տարիք՝ 16+
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք (Գաֆէսճեան արվեստի կենտրոն)
Տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով։
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Թոմ Գեյթսի սքանչելի աշխարհը» գրքի քննարկում
Լիզ Փիշընի «Թոմ Գեյթսի սքանչելի աշխարհը» գրքի քննարկման ընթացքում մասնակից երեխաները կտեղափոխվեն ու կտեսնեն Թոմի չարաճճի առօրյան: Այդ հարցում նրանց կօգնի Արման Մաթեւոսյանը: Պարտադիր չէ, որ երեխան կարդացած լինի քննարկվելիք գիրքը. հանդիպումից հետո նա շտապելու է տուն՝ ընթերցելու այն:
Մայիսի 3-ին, ժամը 17:00-ին
«Տարբեր» ակումբ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Մասնակցելու համար զանգահարել (011) 223366 հեռախոսահամարով կամ գրանցվել այս հղումով։
Լուսանկարը՝ «Զանգակ» գրատուն
«Թռիչք գրքի թեւերով 2» ընթերցանության մրցույթ
«Բվիկ» կրթական հիմնադրամը մեկնարկել է «Թռիչք գրքի թեւերով 2» ընթերցանության մրցույթը՝ նախատեսված 15-18 տարեկան պատանիների համար։
Մրցույթի պարտադիր գրքացանկը բաղկացած է 13 գրքից։ Վեցամսյա ծրագրի ընթացքում մասնակիցներն անվճար հիմունքներով կմասնակցեն առցանց գրքի քննարկումների, փափուկ հմտությունների զարգացման դասընթացների եւ հեղինակների հետ հանդիպումների։
3 հիմնական մրցանակային տեղ՝
Առաջին տեղ – 300 000 դրամ,
Երկրորդ տեղ – 100 000 դրամ,
Երրորդ տեղ – 50 000 դրամ։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 1-ը:
Տարիք՝ 15-18
Մասնակցության արժեքը՝ մինչեւ հունիսի 15-ը գրանցվելու դեպքում՝ 3000 դրամ, հունիսի 15-ից հետո գրանցվելու դեպքում՝ 4000 դրամ:
Մանրամասները՝ այս հղումով:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Ցերեկային համերգներ»
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը վերականգնում է իր ցուցասրահում համերգների բարի ավանդույթը։ Այս անգամ կենտրոնում հանդես կգա «KV ART» քառյակը. կհնչեն Մոցարտի ֆլեյտային կվարտետները։
Մայիսի 4-ին, ժամը 12:00-ին
Տոմսերի արժեքը՝ 3000 դր. (Կենտրոնում ուսանող երեխաների համար մուտքն անվճար է)
Հասցե՝ Աբովյան 13
Գնել տոմս՝ (060)833383 հեռախոսահամարով կամ այս հղումով։
Հերոսության եւ փառքի 80 տարի
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի Դմիտրի Շոստակովիչի խորհրդանշական 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Մայիսի 9-ին, ժամը 19:30-ին
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մաշտոցի պող., 46 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Փառակատար լեռ եւ Արատավանի լիճ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է արշավի, որը սկսվելու է Սարավանի ոլորանների մոտ գտնվող Ուղեձոր գյուղից եւ ավարտվելու է Արտավան գյուղում: Առաջնային նպատակակետը լինելու է Փառակատար լեռը, որն ունի 2528 մ բարձրություն: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի եւ Զանգեզուրի լեռներն ու Որոտանի լեռնանցքը:
Մայիսի 4-ին, ժամը 07:30-ին
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»
Արշավ «Հարբած անտառ»
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 3-ից 6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ գնալու է Տավուշ՝ «Դիլիջան» ազգային պարկում թափառելու։ «Դիլիջանը հայտնի է ազգային պարկով, բայց այ Հարբած անտառի մասին շատ քչերը գիտեն։ Արշավը կսկսենք Դիլիջանից ու դանդաղ կսողոսկենք անտառ եւ վերեւներից կվայելենք դեպի քաղաք բացվող համայնապատկերները։ Բնական հուշարձան համարվող այս հատվածը Հարբած անտառ է կոչվում, քանի որ սոճիները սողանքի պատճառով հեզաճկուն թեքվել են, տեսնել է պետք»,- նշում են կազմակերպիչները:
Մայիսի 3-ին, ժամը 09:30-17:00
Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Խխունջ Հենրիի կրկեսը»՝ ինտերակտիվ տիկնիկային ներկայացում
Մայիսի 3-ին, ժամը 12:00-ին
Երեւանի պատմության թանգարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Երեւանի քաղաքապետարանի շենք, 2րդ մուտք Արգիշտի 1/1
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անխելք մարդը»
Մայիսի 3-ին, ժամը 16:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2-12
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
«Մոխրոտիկը»
Մայիսի 4-ին, ժամը 14:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ջրահարսը»
Մայիսի 8-ին, ժամը 13:00-ին
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Պատերազմ եւ քոչարի»
Իրական դեպքերի վրա հիմնված պատմություն հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած 3 ընկերոջ մասին։ Նրանք կռվում են՝ պաշտպանելով հայրենիքը, իրենց հայրենի տունը։ Եվ պատերազմի դաժան թոհուբոհում նրանց օգնում է երաժշտությունը: Հաղթահարելով պատերազմի դժվարությունները՝ ֆիլմի հերոսները հասնում են Բեռլին, եւ Ռայխստագի մոտ հաղթական Քոչարին թնդում է նրանց հնչեղ զուռնայի ու դհոլի նվագի տակ՝ դառնալով հաղթանակի խորհրդանիշներից մեկը։
Տարիք՝ 12+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: