×


Տաթեւիկ Ադումյանի կտրուկ ոճափոխությունը՝ անցյալից ազատվելու համար

Տաթեւիկ Ադումյանը հրաժարվել է երկար վարսերից եւ գունափոխություն կատարել՝ ընտրելով մանուշակագույն երանգ: Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ է այսպիսի կարճ սանրվածքով:

Կտրուկ ոճափոխությունը նա մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Կյանքումս երբեք կարե չեմ կտրել։ Ինչո՞ւ որոշեցի նման փոփոխության դիմել, որովհետեւ ասում են, որ մազերդ կտրելով՝ թափում ես բոլոր հիշողություններդ եւ անցյալդ։ Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է»։


Դերասանուհու խոսքերից կարելի է ենթադրել, որ ուզում է մոռանալ անցյալի մի շարք դրվագներ, երբ այժմ արդեն ամուսնալուծված է։ Տաթեւիկը նաեւ զավեշտալի տեսանյութով է կիսվել ինստագրամյան «սթորիներում»՝ ակնարկելով, որ առաջին անգամ ամուսնացել էր փակ աչքերով։

Կարդալ ավելին

Quality Sign BW