Նյու Յորքի օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երաժշտության ու մշակույթի ոլորտում նշանակալի ներդրման համար արժանացել է «Cultural Icon Award» պարգեւին:
Մաեստրոյին մրցանակը շնորհվել է Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ժամանակ:
Նյու Յորքի օպերայի տարածած շնորհակալական խոսքում նշվում է. «Սա բացառիկ պատիվ է, որն ընդգծում է Օրբելյանի երկարամյա ստեղծագործական աշխատանքը, առաջատարի որակներն ու նվիրվածությունը երաժշտությանը: Հպարտ ենք այս ճանապարհորդությունը կիսել Ձեզ հետ»:
Օրբելյանի համար այս մրցանակը մեծ նշանակություն ունի: «Ուրախ եմ, որ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել աշխատել տարբեր երկրներում՝ առնչվելով տարբեր մշակույթների հետ: Աշխատել եմ աշխարհի մեծագույն արտիստների հետ: Բայց ինձ համար միշտ կարեւոր է եղել, թե ինչպես է երաժշտությունը միավորել մարդկանց ու բարձրացրել նրանց ոգին: Այս մրցանակը կիսում եմ բոլոր երաժիշտների, երգիչների ու հանդիսատեսի հետ, ովքեր ինձ պես հավատում են, որ երաժշտությունն ավելին է, քան պարզապես կատարում»,- ասել է դիրիժորը:


×
106







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: