×


Մահացել է պարող Պետրոս Աֆարյանը

Կյանքից հեռացել է պարող, պարուսույց Պետրոս Աֆարյանը: Փետրվարի 14-ին նա դարձել էր 38 տարեկան:

Ամիսներ առաջ Աֆարյանին ախտորոշել էին ստամոքսի քաղցկեղ, եւ նա բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա։

Պետրոս Աֆարյանը հեռուստադիտողին հայտնի է «Շանթ»-ի «Պարիր, թե կարող ես» եւ «Պարահանդես» նախագծերից. հանդես է եկել որպես մասնակից եւ բեմադրիչ: 


«Նա տասնյակ նախագծերի անբաժանելի մասն էր: Իր տաղանդով, նվիրվածությամբ եւ վառ ներկայությամբ մեծ հետք թողեց բոլորիս հիշողություններում։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- գրված է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում:

Պետրոս Աֆարյանը 2015 թ.-ից Universal Dance Studio-ի հիմնադիր-պարուսույցն էր, ՀՀ ութակի չեմպիոն, Անդրկովկասի եռակի չեմպիոն, բազմաթիվ փառատոնների հաղթող, միջազգային մրցույթների ֆինալիստ, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ եւ չորրորդ կարգի մրցավար։

Ցավակցում ենք սիրված պարողի հարազատներին, սաներին եւ ընկերներին։

Կարդալ ավելին

Quality Sign BW