81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Չորս տարի առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Ծատուրյանն այսպիսի խոսքեր էր ասել. «Միակ բանը, որ կնոջս ու ընկերներիս խնդրել եմ՝ իմ մահվան դեպքում չլացեն, մոտենան, ժպտան ու գնան: Ու թող տխուր «Դլե յաման» չհնչի, Մոցարտի հնչյունները տարածվեն»:
Ցավակցում ենք ռեժիսորի ընտանիքին, մտերիմներին եւ նրա արվեստի սիրահարներին:


×
1,954






