×


Ագաթների որոնում, «Մատնաչափիկը», «Փոքրիկ իշխանը» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հունիսի 6-12-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Թվային պաշտպանություն եւ արհեստական բանականություն»

«Արեւիկ» գրատունը հրավիրում է երեխաներին մասնակցելու քննարկման, որի ընթացքում նրանք կիմանան, թե ինչ է արհեստական բանականությունը եւ որտեղ է այն կիրառվում։ Մասնակիցները կծանոթանան ԱԲ-ի անվտանգ օգտագործման կանոններին, ChatGPT-ի եւ խոսող ԱԲ-ի վտանգներին, անվտանգությանը առցանց խաղերում (Roblox) եւ այլն: Սպասվում է նաեւ ԱԲ հեքիաթի ընթերցում:

Հունիսի 6-ին, ժամը 12:00-13:00

«Արեւիկ» գրատուն
Տարիք՝ 6-12
Հասցե՝ Թումանյան 41
Գրանցվելու համար գրել այս հղումով կամ զանգահարել՝ (010) 524561: 


ԲԱԼԵՏ

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան Թումոյի զբոսայգում

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի հիմքում հայ ժողովրդական էպոսն է: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը միաժամանակ կդիտի բալետային ներկայացումը, կլսի «Հող արթուն» էթնոէլեկտրոխմբի երաժշտությունն ու Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների հավաքական երգչախմբին։

Հունիսի 5-ին եւ 6-ին, ժամը 20:00-ին

Մուտքն ազատ է:
Հասցե՝ Թումանյանի անվան զբոսայգի:

ՊԱՐ

Ավանդական պարերի եռամսյա դասընթաց 

Երեք ամսվա ընթացքում երեխաներն ու պատանիները կծանոթանան ավանդական մշակույթին՝ երգերին եւ պարերին։ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնած դասընթացն անցկացվելու է հատուկ վարժություններով եւ խաղերով, որոնք ուժեղացնում են երեխաների համագործակցության, թիմային աշխատանքի, ինքնավստահության հմտությունները։ 

Հունիսի 6-ից, շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 11:00 - 12:00

Տարիք՝ 6-13
Հասցե՝ Վարդանանց 69
Արժեքը՝ ամսական 15.000դր.
Մանրամասները՝ այս հղումով։


ԱՐՇԱՎՆԵՐ

Ագաթների որոնում

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Տավուշի մարզ՝ Սարիգյուղ: Թեթեւ քայլարշավի ժամանակ ուղեկցող մասնագետների հետ երեխաները կփորձեն գտնել արժեքավոր նմուշներ՝ ագաթ, ամեթիստ, հասպիս եւ այլն։ Արշավի վերջում արվեստանոցում մասնագետները կմշակեն 1-2 օրինակ, որոնք արշավի մասնակիցները կվերցնեն իրենց հետ, ինչպես նաեւ կծանոթանան առկա հարուստ հավաքածուին։

Հունիսի  6-ին, ժամը 08:30-20:00

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 12500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
 
«Թոմն ու Ջերին» եւ «Սուսերով պարը»

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը երեխաներին հրավիրում է վայելելու «Թոմն ու Ջերի»-ից դրվագներ Երաժշտական կինոթատրոնի հարմարավետ և ջերմ մթնոլորտում։ Իսկ վերջում կմասնակցեն փոքրիկ խաղի՝ կռահելու, թե որ հատվածում էր հնչում աշխարհահռչակ «Սուսերով պարը»:

Հունիսի  12-ին,  ժամը 13:00-ին

Տարիք՝ 6-12
Արժեքը՝ 3000 դր.
Մանրամասները՝ այս հղումով։


«Դավիթը եւ կախարդական մատյանը» 

Հունիսի 7-ին, ժամը 12:00-ին

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Մաչանը, Մաչանեն եւ այլմոլորակայինները»

Հունիսի 6-ին, ժամը 13:00-ին

Մաչանենց թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 
«Մատնաչափիկը» 

Հունիսի 6-ին, ժամը 12:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Փոքրիկ իշխանը»  

Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին 

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք 
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Կարմիր գլխարկը» 

Հունիսի 7-ին, ժամը 15:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Կատվի տունը»

Հունիսի 10-ին, ժամը 13:00-ին

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Ձախորդ Փանոսը», «Կիկոսի մահը», «Սուտասանը»

Հունիսի 12-ին, ժամը 13:00-ին

Մաչանենց թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW