×


Սեւ Օհանյանի Proximity Media-ն Netflix-ի հետ բացառիկ պայմանագիր է կնքել

Proximity Media-ն բազմամյա պայմանագիր է կնքել Netflix-ի հետ՝ ձեռք բերելով հեռուստասերիալներ մշակելու իրավունք, հայտնել է Armenian Film Society-ն:

Proximity Media-ն 2018 թվականին հիմնադրել են Սեւ Օհանյանը, Ռայան եւ Զինզի Քուգլերները: Նրանց նպատակն է ստեղծել գեղարվեստական ֆիլմեր, հեռուստասերիալներ, սաունդթրեքներ, փոդքասթեր՝ հանդիսատեսին ծանոթացնելով ոչ այդքան մեծ տարածում ունեցող պատմություններին: 


Կինոընկերությունը, Warner Bros. Pictures-ն ու Gold House-ը նախորդ տարի թողարկել են «Մեղավորներ» ֆիլմը, որն «Օսկար»-ի պատմության մեջ ռեկորդային՝ 16 անվանակարգում էր առաջադրվել եւ հաղթել «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն օպերատորական աշխատանք» ու «Լավագույն դերասան» անվանակարգերում:

Կարդալ ավելին

Quality Sign BW