Դերասանուհի, երգչուհի Էնջլ Մարտիրոսյանը ամուսնացել է։ Նա եւ սիրելին՝ Ռամին, ով Ալժիրից է, Հայաստանում հայկական հարսանիք են կազմակերպել։ Հարսանիքին հրավիրված հայտնի հյուրերը օրվա լուսանկարներով եւ տեսանյութերով կիսվել են ինստագրամյան իրենց էջերում։
View this post on Instagram
Հարսանիքի հաղորդավարը եղել է Ավետ Բարսեղյանը։ Էնջլը եւ սիրելին ռեստորանի բացօթյա հատվածում փոխանակվել են ամուսնական մատանիներով, միմյանց սեր խոստովանել, այնուհետեւ խնջույքը նշել հանդիսասրահում։
View this post on Instagram
Էնջլի համար մեծ անակնկալ է եղել Անդրեի մուտքը սրահ։ Վերջինս իր կատարումներով ողջյունել է հյուրերին եւ շնորհավորել զույգին։ Հարսանիքին ելույթ է ունեցել նաեւ Ֆորշը։
BRAVO.am
Լուսնկարները եւ տեսանյութերը՝ համացանցից


×
562






