Հարգելի ընթերցողներ, հայկական եւ համաշխարհային շոու-բիզնեսի վերջին թարմ նորություններով եւ մշակույթով հետաքրքրվողների համար տեղեկատվության առաջնային աղբյուր BRAVO.am-ը երեկ Մեդիամաքսի գրասենյակում հանձնել է կայքի “ֆեյսբուքյան” էջի 20.000-րդ “հավանողի” մրցանակը:):
BRAVO.am-ի “ֆեյսբուքյան” էջի 20.000-րդ “like”-ի հեղինակ Լուսինե Խաչատրյանը
Ինչպես արդեն տեղեկցարել էինք, BRAVO.am-ի երկրպագուների թիվը “Facebook”-ի մեր էջում հատել է 20.000-ի սահմանը, իսկ 20.000-րդ “like”-ի հեղինակը ԵՊՀ շրջանավարտ Լուսինե Խաչատրյանն է, որն էլ ստացավ “Mary Kay Armenia” ընկերության սահմանած նվերները:
Լիլիթ Բաբայանը (BRAVO.am), Լուսինե Խաչատրյանը եւ “Մերի Քեյ” ընկերության ներկայացուցիչներ Նարինե Գալստյանն ու Հովհաննես Պետրոսյանը
“Մեծ ուրախությամբ ողջունեցինք մեր հավատարիմ գործընկեր Մեդիամաքս ընկերության կողմից արված առաջարկը՝ շնորհավորել BRAVO.am-ի “ֆեյսբուքյան” էջի 20.000-րդ “հավանողին”։ Ի դեպ, Լուսինեն նշեց, որ սա իր կյանքում նմանատիպ առաջին դեպքն է։ Հուսով ենք՝ իրեն դուր կգան խնամքի այն բոլոր միջոցները եւ դեկորատիվ կոսմետիկան, որոնք ընծայեց “Մերի Քեյ”-ը”,-նշել է ընկերության մարքեթինգի մենեջեր Նարինե Գալստյանը:
“20.000”-րդ “like”-ի հեղինակ Լուսինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մասնագիտությամբ թարգմանիչ է, BRAVO.am-ն էլ իր ամենօրյա ուղեկիցն է արդեն երկու տարի:). “Աշխատում եմ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Թարգմանության տեսության եւ պրակտիկայի ամբիոնում: BRAVO.am-ն իմ սիրելի կայքերից մեկն է, որտեղ միշտ գտնում եմ ինձ հետաքրքրող նորություններ, եւ ամենակարեւորը` դրանք հետաքրքիր ձեւով են մատուցվում: Տրամադրող է նաեւ կայքի դիզայնը: Թեեւ “ֆեյսբուքյան” էջը հավանել եմ, թարմացումներն երեւում են, բայց սովորության համաձայն` շարունակում եմ անմիջապես մտնել BRAVO.am”:
“Մերի Քեյ” ընկերության մարքեթինգի մենեջեր Նարինե Գալստյանը ներկայացնում է նվերները
BRAVO.am-ը եւ “Մերի Քեյ” ընկերությունը շնորհավորում են հաղթողին:
Շնորհակալ ենք մեր բոլոր ընթերցողներին կայքին հետեւելու համար,
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: