×


BRAVO.am-ի ընթերցողները ցանկանում են ձեռք բերել Շպռօտի, Թաթայի եւ Սոֆիի “սովետական” սկավառակները :)

BRAVO.am-ը հունվարին “Լեդի Գագան, Էլվիսը, Նիրվանան, Օազիսը “սովետական” սկավառակներ են թողարկել” վերնագրի ներքո ներկայացրեց, թե ինչպիսին կարող էին լինել աստղերի, ռոք-լեգենդների թողարկած սկավառակները, եթե նրանք ապրեին ու ստեղծագործեին Խորհրդային Միությունում:

Շպռօտը


Այն ամենը, ինչ 70-80-ական թվականներին սեքսուալ, գրավիչ եւ ժամանակակից էր համարվում, այժմ ժպիտ է առաջացնում: Էքսպերիմենտի են ենթարկվել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին, 27 տարեկանում մահացած ռոքեր եւ գրանժ կատարող Քուրթ Քոբեյնը, ինչպես նաեւ այժմյան կուռք Լեդի Գագան:

Սոֆի Մխեյանը


Մեր ընթերցողները մասնակցել են նաեւ նյութում տեղադրված “Հայ ո՞ր կատարողի “սովետական” սկավառակը կուզենայիք ձեռք բերել” հումորային հարցմանը, որի արդյունքներն էլ ներկայացնում ենք: Այս պահի՝ մարտի 29-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 400 մարդ: Եվ այսպես, առաջատարը Շպռօտն է, որի “սովետական” սկավառակը ձեռք բերելու ցանկություն է հայտնել 122 ընթերցող:):

Քվեարկության արդյունքները


70 ձայնով երկրորդ հորիզոնականում է Թաթա Սիմոնյանը, որին հաջորդում է Սոֆի Մխեյանը. երգչուհու “սովետական” սկավառակում զետեղված երգերը լսելու ցանկություն է հայտնել 49 մարդ: 45 ձայնն Արամեինն է, 34-ական ձայն ունեն Հայկոն եւ Հասմիկ Կարապետյանը: Վերջին հորիզոնականը բաժին է հասել Աննա Խաչատրյանին;):

Շպռօտի, Թաթայի, Սոֆիի, Հայկոյի, Հասմիկի եւ մյուսների երկրպագուները հավանաբար սպասում են իրենց սիրելի կատարողների նոր երգերին ու ձայնասկավառակին;):

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ երգիչների անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW