«Երեւանյան Հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա “Hortus Musicus” անսամբլը: Երեկոյի ընթացքում կներկայացվի Շողացող վերածնունդ եւ Փայլուն Բարոկկո ծրագրերը:
“Hortus Musicus”-ը էստոնական անսամբլ է, որ հիմնադրվել է 1972 թվականին: Անսամբլը հիմնականում ներկայացնում է IX-XVII դարերի արեւմտյան եվրոպայի երաժշտությունը: Բացի այդ, անսամբլը կատարում է Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի, նաեւ Հայաստանի ավանդական երաժշտությունը:
Ստորեւ առաջարկում ենք վայելել անսամբլի կատարումներից մեկը:
Bravo.am


×
11,009





