×


“Palazzo di Lusso”. Հյուսիսային պողոտայում “շքեղության պալատ” է բացվել

“Palazzo di Lusso”. այսպես է կոչվում Հյուսիսային պողոտա 1/4 հասցեում տեղակայված ռեստորան-ակումբ-կարաոկեն, որն իր հյուրընկալ դռները բացել է երեկ` 12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը:

Երեւանում բացվել է “Palazzo di Lusso” ռեստորան-ակումբ-կարաոկեն


Ժամանցի այս վայրի սեփականատերեր տեր եւ տիկին Սահակյանները BRAVO.am-ին հայտնել են, որ  “Պալացցո դի Լուսսո”-ն նախատեսված է ամենախստապահանջ եւ նրբաճաշակ այցելուների համար. գեղեցիկ ու հարմարավետ ինտերիեր, կենդանի երաժշտություն, պատշաճ սպասարկում եւ գնային ճկուն քաղաքականություն:

““Palazzo di Lusso”-ի գաղափարը ծագել է վաղուց, մտահղացումը փորձել ենք իրագործել արհեստավարժ թիմի հետ: Էլիտար ժամանցի այս շքեղ վայրը եզակի է Հայաստանում` համապատասխան համաշխարհային ստանդարտներով բարձրակարգ ժամանցի ու հանգստի արտասահմանյան վայրերին: Ամեն ինչ արվել է, որպեսզի ստանանք այն  “Պալացցո դի Լուսսոն”, որտեղ իրենց հանգիստը վայելելու հնարավորություն կընձեռվի ինչպես Հայաստանի էլիտային, այնպես էլ բարձրակարգ այլ հյուրերի: Այո, հանգիստը վայելելու հնարավորություն, քանզի ամբողջը կկազմակերպենք եւ կապահովենք մենք”,-նշել է “Palazzo di Lusso”-ի սեփականատեր Լիլիթ Սահակյանը եւ հավելել հետեւյալը. “Այցելեք եւ համոզվեք, որ անվանումը լիովին համապատասխանում է իրականությանը”:

“Palazzo di Lusso”-ի սեփականատերեր Գառնիկ եւ Լիլիթ Սահակյանները


“Պալացցո  դի Լուսսո” թարգմանաբար նշանակում է “Շքեղության պալատ”: Իսկ այդ  շքեղությունն ապահովվել է Եվրոպայից բերված կահույքով, ջահերով ու բարձրակարգ տեխնիկայով: Ռեստորան-ակումբ-կարաոկեի դիզայնով զբաղվել են Սոֆյա Հովսեփյանն ու Զառա Հակոբյանը: 

Հյուսիսային պողոտայում “Շքեղության պալատ” է բացվել


“Ստացել ենք թատերական ոճի միջավայր. թե′ գունային, թե′ ջահերի, թե′ կահույքի ընտրության ժամանակ հաշվի ենք առել այդ գաղափարը: Սվարովսկի բյուրեղներց ջահերը բեկված հայելիների միջոցով յուրահատուկ փայլ ու շքեղություն են հաղորդում: Այս միջավայրում ամեն մեկն ինքն է իր իսկ թատրոնի հերոսը եւ կարող է խաղալ իր դերը”,-ասել է դիզայներ Սոֆյա Հովսեփյանը: 

“Palazzo di Lusso”-ի բացման շոուին


“Palazzo di Lusso”-ի մենյուն ներառում է եվրոպական խոհանոց, կոկտեյլների հարուստ ու բազմազան ցանկ: Ժամանցի նորաբաց վայրի դռները բացվում են ամեն օր երեկոյան ժամը 18:00-ից եւ փակվում վերջին հաճախորդի գնալուց հետո:

“Palazzo di Lusso”-ի սեփականատեր Լիլիթ Սահակյանը եւ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը


Ռեստորանը, ակումբն ու կարաոկեն բավական սահուն հաջորդում են միմյանց. երեկոյան ժամը 18.00-ից մինչեւ 22.00-ն կարող եք ձեր հանգիստը վայելել ռեստորանային  միջավայրում` ջազ երաժշտության ներքո, որը կապահովի “Պալացցո  դի Լուսսո”-ի երաժշտախումբը, այնուհետ կարաոկե ու ակումբային միջավայրում:  Ի դեպ, ովքեր ինչ-ինչ պատճառներով կաշկանդվում են երգել, այստեղ այդ խնդիրը չեն ունենա. իսկական երգիչ զգալու հարցում ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ բեք-վոկալիստները:): “Palazzo di Lusso”-ի հեռախոսահամարն է 502535:

Նշենք, որ “Palazzo di Lusso”-ի բացումն ուղեկցվել է երաժշտական եւ պարային շոուով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW