×


«Այս դեպքում ես ենթարկվել եմ». Ռոզի Ավետիսովան՝ իր նոր ֆոտոշարքի մասին

Լուսանկարիչ Արվին Քոչարյանի հետ համագործակցության արդյունքում Ռոզի Ավետիսովան գայթակղիչ լուսանկարներ ունի: Ինչպե՞ս է անցել նկարահանումը, հագուստի ընտրությունն ո՞ւմն է եղել, եւ թե ինչով է այժմ զբաղված, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

Ռոզիի խոսքով՝ ֆոտոշարքն իրականացրել են ապրիլին: Արվինի ստուդիայում էլ առաջին անգամ չէր. 2 տարի առաջ միասին աշխատել են նաեւ «Սահմանին» հեռուստաֆիլմի պաստառի համար:

Ռոզի Ավետիսովան


Անդրադառնալով կերպարների ընտրությանը՝ դերասանուհին ասել է.«Այս դեպքում ես ենթարկվել եմ. լուսանկարիչն է որոշել: Ընթացքում ինձ իմպրովիզներ եմ թույլ տվել, բայց ընդհանուր գաղափարը նրանն է: Արվինի պրոֆեսիոնալիզմն ինձ մեծ վստահություն է ներշնչում, այդ իսկ պատճառով համաձայնեցի բոլոր տարբերակներին»:

Ռոզին այս ֆոտոշարքը համարձակ չի համարում.«Չեմ կարծում՝ շատ բաց է: Չհամաձայնելու պատճառ չունեի, որովհետեւ գիտեի՝ արդյունքը կլինի շատ գրագետ եւ գեղեցիկ: Կարեւորը՝ երկուսս էլ գոհ ենք արդյունքից, եւ կարծիքները միայն դրական են»:

Ռոզի Ավետիսովան


Պարզեցինք նաեւ, որ դերասանուհին այս շրջանում ստեղծագործական դադարի մեջ է, ասում է` էներգիայի եւ մտքերի կուտակմամբ է զբաղված:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW