×


«Ասում են` ավելի եմ երիտասարդացել». Տաթեւ Սարգսյանը վիրահատել է քիթը

Տաթեւ Սարգսյանը քթի պլաստիկ վիրահատություն է արել: Հայկական մի շարք սերիալներից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչու է նման որոշում կայացրել եւ ինչ արձագանքներ է լսել:

«Երբեք քթիս տեսքից չեմ բարդույթավորվել: Եթե 3-4 տարի առաջ ինձ ասեին, որ նման վիրահատություն կանեմ, չէի հավատա: Նման մտադրություն չեմ ունեցել»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

Տաթեւ Սարգսյանը վիրահատել է քիթը


Դերասանուհու խոսքով` վերջին երկու տարում է սկսել մտածել այս հարցի շուրջ. «Բայց քանի որ վախս գերակշռում էր, անընդհատ հետաձգում էի: Ի վերջո, ավելի գեղեցկանալու եւ հոգեպես լավ զգալու ցանկությունը հաղթեց բոլոր վախերը»:

Տաթեւ Սարգսյանը վիրահատել է քիթը


Տաթեւը վստահ է՝ սա միայն արտաքին փոփոխություն չէ.«Այս շրջանում հոգեպես պատրաստ էի այս քայլին: Կարծում եմ` նաեւ ներքուստ հեղափոխվելուն պետք է պատրաստ լինել: Յուրաքանչյուր մարդ, ով ունակ է խոր դատել, վստահ է` փոփոխությունները չեն կարող միայն մակերեսորեն լինել: Իսկապես, ներքուստ շատ եմ փոխվել. այդ մասին բոլոր մտերիմներս են ասում, ինչի համար շատ երջանիկ եմ: Նաեւ հաճախ են ասում, որ իմ տարիքից ավելի փոքր եմ երեւում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին