×


«Բոլորն ասում էին, որ նման հարսանիք չեն տեսել». Մոնիկա Մանուչարովայի հարսանեկան լուսանկարները

«Մանկական Եվրատեսիլ 2008»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Մանուչարովան ամուսնացել է: Հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները երգչուհին վստահել է BRAVO.am-ին:

Մոնիկայի ընտրյալը Հովհաննես Գրիգորյանն է: Երգչուհին նշում է, որ սիրելին կապ չունի արվեստի ոլորտի հետ, չնայած՝ ժամանակակից երաժշտություն շատ է սիրում. «Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով եւ արդեն 3 տարի է՝ միասին ենք»:

Մոնիկա Մանուչարովան


Զույգը մեծ հարսանիք չի արել.«Մենք ամուսնացել ենք իմ անչափ սիրելի ծննդավայր Գյումրիում: Պսակադրությունը տեղին է ունեցել «Յոթ վերք» եկեղեցում, որը միշտ աննկարագրելի տեղ է ունեցել իմ սրտում: Իսկ խնջույքն անցել է Երեւանում: Ամենամտերիմների հետ շատ տաք ու ջերմ միջավայրում կիսել ենք մեր ուրախությունը»:

Մոնիկա Մանուչարովան ամուսնացել է


Մոնիկան նշել է, որ ջանք չեն խնայել՝ օրը տպավորիչ դարձնելու համար. «Անբացատրելի յուրահատուկ եւ շատ ժամանակակից հարսանիք ենք ունեցել: Բոլորը մոտենում եւ միայն մեկ բան էին ասում, որ նման հարսանիք չեն տեսել: Շատ ուրախ եմ, որ մեր օրն այդպես է անցել»:

Մոնիկա Մանուչարովան ամուսնացել է


Երգչուհին ասել է նաեւ, որ ամուսինը հարգանքով է վերաբերվում երգչուհու իր կարիերային.«Նորություններն ընթացքում են, չեմ ցանկանա բացել փակագծերը: Երբ ամեն բան հստակ լինի, ավելի մանրամասն կխոսենք»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մոնիկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին