×


«Դեկտեմբերին կամուսնանամ». Լիլուն՝ ապագա ամուսնու եւ իր անցյալի մասին

Իր նշանադրության մասին լուրը Լիլուն օրեր առաջ է հաստատել եւ ավելացրել, որ սիրելիից ամուսնության առաջարկն ու մատանին ստացել է տարեդարձի օրը` անակնկալ կերպով: Դեկտեմբերին ամերիկաբնակ երգչուհին կամուսնանա: Նա առայժմ չի ցանկանում բացահայտել ապագա ամուսնուն՝ նշելով, որ դա կանի հենց հարսանիքի օրը: Լիլուն BRAVO.am-ին պատմել է սպասվող հարսանիքի, սիրելիի ու որդու հարաբերությունների մասին, եւ ոչ միայն:

Պատահական հանդիպում, եւ ամեն ինչ սկսվեց նորից

15 տարի առաջ միասին աշխատել ենք: Համակրել ենք իրար, բայց լուրջ ոչ մի հարաբերություն չի եղել: Հետո կյանքը մեզ տարբեր ուղղություններով է տարել: Ամեն մեկս փորձել է յուրովի դասավորել իր կյանքը: Այստեղ հանդիպեցինք պատահական` մեր ընկերներից մեկի տարեդարձին: Նոր հարաբերություն սկսելու միտք ամենեւին չունեի, բայց ինքն ամեն ինչ արեց դրա համար:

Բավական բարդ էր նոր կյանք սկսելու որոշում ընդունելը: Շատ-շատ եմ մտածել: Դժվարությամբ, բայց իր աջակցությամբ կայացրի որոշումը: Այսօր արդեն հասկացել եմ, որ ճիշտ ընտրություն եմ անում: Իմ կյանքի ամենաճիշտ որոշումն է, որ երբեւէ կայացրել եմ:

Լիլուն՝ սիրելիի հետ


Ով է նա

Առանձնահատուկ ոչինչ չենք անում գաղտնի պահելու համար: Հարսանիքի օրն ամեն ինչ պարզ կլինի: Միասին աշխատել ենք նույն հաստատությունում: Նա երգիչ չէ: Պարզապես չի ցանկանում, որ իր մասին շատ խոսեն, գրեն: Ես հարգում եմ իր որոշումը, խոսքը: Իմ մտերիմները, հետեւորդները գիտեն, որ պատրաստվում եմ ամուսնանալ, որ շատ երջանիկ եմ: Իսկ թե ով է նա, անունն ինչ է, քանի տարեկան եւ այլն, ի ուրախություն ինձ, նրանց գրեթե չի հետաքրքրում:

Կարեւորում եմ տղամարդու հարգանքը կնոջ նկատմամբ: Նա հենց այդպիսին է` կնամեծար, չափազանց հոգատար: Հենց այս հատկանիշներն են ինձ դուր եկել: Մենք առաջին հերթին շատ լավ ընկերներ ենք, հետո նոր՝ սիրելիներ:

Որդու եւ սիրելիի հարաբերությունների մասին

Ռոբերտի եւ նրա հարաբերությունները շատ ջերմ են: Դա էլ առաջնային դեր խաղաց իմ որոշման համար: Տեսել եմ, թե ինչպես են իրար սիրում: Ռոբերտը նրան «զազի» է ասում:

Լիլուն


Նախապատրաստվելով հարսանիքին

Հարսանիքը կլինի դեկտեմբերին: Կոնկրետ օրը չեմ ցանկանում նշել: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են: Փեսային վերաբերող հարցերով ինքն է զբաղվում, իսկ հարսանեկան զգեստն ինքս եմ ընտրել: Չնայած նրան, որ ինքը շատ էր ցանկանում տեսնել, ներկա լինել, բայց այնուամենայնիվ, մենակ եմ ընտրել: Վստահ եմ՝ շատ կհավանի: Հարսի զգեստը պետք է հարսին համահունչ լինի: Նախընտրում եմ ավելի նուրբ, հանգիստ ու ոչ շատ ճոխ զգեստ:

Հարսանիքին Հայաստանից հյուրեր եւս հրավիրված են: Շատ ենք ցանկանում, որ ներկա լինեն, բայց տեսնենք՝ ինչպես կստացվի:

Ասեկոսեների մասին

Տարիների ընթացքում արդեն սովորել եմ տարբեր խոսակցություններին: Հանրային մարդիկ միշտ էլ ուշադրության կենտրոնում են: Ուզես, թե չուզես քո անձնական կյանքը եւ այն ամենը, ինչը կապ ունի քեզ հետ, հետաքրքրում է մարդկանց: Հաճախ լսում ես քո անվան շուրջ պտտվող տարբեր կարծիքներ, խոսակցություններ: Ես արդեն սովորել եմ եւ վաղուց, շատ վաղուց սովորական եմ վերաբերվում:

Անցյալի մասին

Նախկինի հետ կապված ոչինչ չեմ ուզում խոսել: Ինչը նախկին է, մնաց անցյալում, ոչինչ չեմ հիշում: Ես ունեմ բալիկ, սիրելի տղամարդ, որի հետ պատրաստվում եմ ամուսնանալ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW