BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում զրուցել է Ռաֆայել Երանոսյանի հետ: Դերասանը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հայտնի լինելը: Ռաֆոյի հետ խոսել ենք նաեւ ընկերների, մարմնավորած դերերի ու ստացած մրցանակների մասին:
- Ինքդ քո դերերի մասին:
- Ամենակարեւրը՝ դերերս հիշվող են, սիրված ու հաճախ կրկնօրինակվող: Մինչ օրս ինձ շատերը տարիներ առաջ մարմնավորած այս կամ այն կերպարով են հիշում ու կերպարի անունով դիմում:
Ռաֆայել Երանոսյանը
- Քո առաջին դերը:
- Կամերային թատրոնում առաջին անգամ մարմանվորել եմ Օթելլոյին:
- Քո առաջին բեմելը:
- Առաջին անգամ բեմ 1988 թվականին եմ բարձրացել: Մեր գյուղի ակումբում «Զանգեզուր» երգն եմ երգել :)։ Իսկ արդեն որպես դերասան առաջին բեմելս 2005 թվականին է եղել՝ Կամերային թատրոնում: Ասեմ, որ այդ օրից զգացողություններիս մեջ ոչ մի բան չի փոխվել, միշտ նույն լարվածությունն եմ ունենում, հուզմունքը, որը բեմ բարձրանալուն պես անհետանում է:
- Խաղացանկիդ մեջ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
- Բոլոր դերերս էլ ինձ հարազատ են, առանձնացնել չեմ կարող:
Ռաֆայել Երանոսյանը
- Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:
- Կուռքեր, առհասարակ, ոչ մի բնագավառից չունեմ: Շատ եմ սիրում Լեոնարդո Դի Կապրիոյի խաղը, «զիլ» դերաասան է: Կառանձնացնեմ Ալ Պաչինոյին, Ռոբերտ Դե Նիրոյին:
- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ, երեւի նման դեր չի եղել, դրա համար :)։
- Դերասաններից ո՞ւմ հետ կուզենաս նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
- Ում հետ ուզել եմ, խաղացել եմ :)։
- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Ոչ մի մրցանակ չունեմ: Միայն մի մեդալ ունեմ՝ Մովսես Խորենացու անվան, որը 2007 թվականին եմ ստացել: Ինձ համար ամենամեծ գնահատականն այն լեփ-լեցուն դահլիճներն են, որ Կամերային թատրոնում ունենում ենք, ու մեր հանդիսատեսի ջերմ ծափահարությունները:
Ռաֆայել Երանոսյանը
- Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Հայտնի ընկերներս շատ-շատ են: Շատերի հետ եմ մտերիմ, սկսած «Վիտամին» ակումբի տղաներից վերջացրած Հրանտ Թոխատյանով: Անդոյի մասին չեմ խոսում, մենք ավելին ենք, քան ընկերներ:
- Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:
- Քննադատ որպես այդպիսին չունեմ: Ամեն նոր առաջարկ ստանալուց հետո պարտադիր մտերիմ ընկերներիս հետ քննարկում եմ, խորհուրդ հարցնում, կիսվում:
- Քանի տարի ես բեմում:
- 14 տարի է, ինչ պրոֆեսյոնալ բեմում եմ, ու այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարիներին մի րոպե անգամ չեմ դոփել տեղում, տարին տարվա վրա աճ եմ գրանցել, ու դա տեսանելի է:
Ռաֆայել Երանոսյանը
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Չեմ ժխտի՝ ինձ դուր է գալիս հայտնի լինելը: Ուրախանում եմ, երբ փողոցում ինձ ճանաչում են, ինչու չէ՝ սիրում, մոտենում են, լավ խոսքեր ասում, հետս լուսանկարվում: Միակ բանը, որ ինձ խանգարում է, մի փոքր ազատ ապրելու ցանկությունս սահմանափակելն է: Հայտնի մարդիկ ավելի զգույշ են իրենց շարժ ու ձեւի, արած ամեն մի քայլի մեջ:
- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Շուտով կմեկնարկեն «Դեպի ճամբար» սիթքոմի նկարահանումները, որում նաեւ ես եմ խաղալու: Աշխատում եմ նաեւ իմ նոր մոնոներկայացման սցենարի վրա, որի պրեմիերան նախատեսված է տարեվերջին:
Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա «Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերան, որին նույնպես մասնակցություն ունեմ:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Մարտին Ավագյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: