Շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս Մերի Ներսիսյանն այսօր չի ունեցել: Հեռուստամեկնաբանը տոնում է 32-ամյակը: Հաճելի առաջին անակնկալը նրան մատուցել են, դե, իհարկե, ընտանիքի անդամները:):
«Աղջիկս բացիկ էր պատրաստել, իսկ կեսգիշերին, երբ օրվա ավարտին 0 էներգիայով փորձում էի չքնել, ամուսինս ծաղիկներով, տորթով ինձ աշխուժացրեց: Վերջին 2 տարում տարօրինակ մի բան եմ նկատել. չեմ հիշում, թե քանի տարեկան եմ: Երբեմն ծիծաղելի իրավիճակներում եմ հայտնվում, երբ տարիքս են հարցնում: Մի քանի օր առաջ ամուսնուս հետ խոսում էինք, երբ ասացի`դե, մի քանի օրից 33 կդառնամ: Գոռն ասում է, բայց չէ՝ 32 ես լինում: Շատ ուրախացա, որ մի տարի դեռ կա 33-ամյակիս»,-BRAVO.am-ին ասել է Մերին ու հավելել, որ շատ երախտապարտ ու սիրով է ճանապարհել կարեւոր ձեռքբերումներով 31-ամյակը:
Մերի Ներսիսյանն` ընկերուհիների հետ
Հաղորդավարուհին նշել է, որ նախորդ տարեդարձից օրեր անց որդին ծնվեց՝ իրեն դարձնելով ավելի երջանիկ ու հարուստ: Նաեւ աշխատանքային հետարքիր շրջադարձեր եղան. վերադարձավ «Առավոտ լուսո», հետո տեղափոխվեց լրատվական բաժին: Եվ ամենակարեւորը, կորուստներ չեղան. միայն ձեռքբերումներ ու հաջողություններ: Թերեւս միակ չիրականացած երազանք ունի. հաղթահարել երեխաների հետ անսահման կապվածությունն ու միայն ամուսնու հետ մեկնել շրջագայության:
Թե ինչպես է անցկացրել տոնական օրը, Մերին նշել է, որ մտերիմ ընկերուհիներից մի քանիսն անակնկալ են արել եւ հրավիրել ժամանցի վայր: Դե, իսկ երեկոն անցկացրել է սիրելի ամուսնու` ռեժիսոր Գոռ Պետրոսյանի հետ:
Մերի Ներսիսյանը` ավագ դստեր հետ
Ի դեպ, նա եւս անակնկալ էր պատրաստել, որի մասին հոբելյարը միայն երեկոյան է իմացել: «Գոռն ամեն բան պլանավորել էր, ինձ մնում էր ուղղակի հետեւել իրեն: Ժամանակի սղության պատճառով վաղուց թատրոնում չէինք եղել: Ամուսինս որոշել էր ծննդյանս արշավը թատրոնից սկսել»,-ասել է նա:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: