×


«Կուզեմ՝ տղաս իմ ուղին ընտրի». Սիլվա Հակոբյանի դստեր ատամհատիկի լուսանկարները

Սիլվա Հակոբյանի ընտանիքը երեկ Երեւանի մանկական սրճարաններից մեկում մտերիմների շրջապատում տոնել է փոքրիկ Միլայի ատամհատիկը։ Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել միջոցառման լուսանկարներն ու նշել, որ աղջիկը տնտեսագետի մասնագիտությունն է ընտրել։

Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ


«Երկու շաբաթ առաջ մայրիկս նկատեց, որ Միլաս իր առաջին ատամիկն է ծակել: Որոշեցինք յոթ ամսականը լրանալու օրը կազմակերպել նաեւ ատամհատիկի արարողությունը։ Նախապատրաստական աշխատանքներում քույրս է ինձ օգնել։ Շատ ուրախ երեկո անցկացրինք՝ երգեցինք, պարեցինք եւ խաղացինք»,- պատմել է Սիլվան։

Փոքրիկ Միլան


Երգչուհին ուրախ է դստեր ընտրությամբ.«Շատ լավ մասնագիտություն է ընտրել, դրանից հետո բարձրախոս էլ վերցրեց՝ աստիճանաբար մոտենալով իմ աշխատանքին: Հոգուս խորքում հանգիստ եմ. անհնար է մի փոքր գոնե ինձ նման չլինի։ Երբեմն մտածում եմ նրա երգչուհի դառնալու մասին, բայց ավելի շատ կցանկանամ՝ ապագա տղաս իմ ուղին ընտրի: Այս ոլորտում տղաների համար ավելի հեշտ է, քան՝ աղջիկների»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվա Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW