×


«Հետո արդեն համբերությունս չհերիքեց». Ադրիանա Գալստյան

Մոտ 2 տարի առաջ համացանցում հայտնվեց լուսանկար, որից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ադրիանա Գալստյանի սիրտն այլեւս զբաղված է, իսկ ընտրյալը երեւանյան նարգիլե-բարերից մեկի սեփականատեր Վահանն է: Այդ ժամանակ դերասանուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը:

Պարզվում է՝ այս օրերին լուսանկարը կրկին սկսել են տարածել համացանցում, եւ Ադրիանան որոշել է հերքել այդ խոսակցությունները: «Նկարն արվել է երկու տարի առաջ՝ Երեւանի ժամանցի վայրերից մեկի բացման արարողության ժամանակ: Լուսանկարի տղան պարզապես ընկեր է, ով հրավիրել էր ինձ ներկա գտնվելու այդ արարողությանը»,-BRAVO.am-ին ասել է նա:


Նրա խոսքով՝ արդեն սովորական է դարձել իրականությանը չհամապատասխանող լուրեր լսելը: Այս պատմությունը միակը չէ. սիրավեպեր են վերագրում նաեւ իրեն ու սերիալային գործընկերներին.«Կարծում էի՝ նորմալ է, բնական է: Քննարկումներ միշտ լինում են: Հետո արդեն համբերությունս չհերիքեց: Պետք է հարգել մարդու անձնական կյանքը»:

Ադրիանան հավելել է, որ երբ գտնի այն միակին, բոլորը կիմանան: Իսկ թե ինչպիսին է պատկերացնում կամ ինչպիսին պետք է լինի նա, դժվարանում է պատասխանել:

Ադրիանա Գալստյանը


Առհասարակ չի սիրում խոսել այդ մասին, քանի որ իդեալներ չի ստեղծում: Կգա ժամանակը, կսիրի նրան այնպիսին, ինչպիսին կա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ադրիանա Գալստյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW