×


«Հուսով եմ՝ նրան էլ ինձ հետ կտանեմ». Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյանը շուրջ մեկ ամիս է՝ վայելում է առաջնեկի ներկայությունը: Երգչուհին դստեր ծնվելուց հետո ստեղծագործական դադարի շրջան չի վերցրել, շարունակում է նոր երգեր ձայնագրել, քավերներ ներկայացնել, ինչպես նաեւ պատրաստվում է համերգային շրջագայության:

«Արտիստի կյանքը հեշտ չէ, հատկապես երբ կին ես, ամուսնանում ես ու մայրանում: Այնպես պետք է անել, որ ո՛չ ընտանիքը տուժի, ո՛չ էլ սիրելի աշխատանքը: Քանի որ օգնողների մի մեծ «բանակ» ունեմ, երեխայիս ծնվելուց հետո էլ շարունակում եմ նույն ռիթմով աշխատել»,- BRAVO.am-ին ասել է Սիլվան:

Երգչուհին համագործակցել է ղազախ հեղինակի հետ.«Սա ղազախների հետ իմ երկրորդ համագործակցությունն է: Առաջին անգամ ինձ Ղազախստանում բավական հայտնի հեղինակ, վաստակավոր արտիստ Լուկպան Ժոլդասովն էր երգ նվիրել, որի հիման վրա էլ քույրս՝ Մանեն, գրել էր «Հեռու կամ մոտ» երգը: Այդ օրվանից արտերկրից շատ-շատ են ինձ երգեր ուղարկում, բայց բոլորին չէ, որ սիրտս կպնում է: Այս անգամ ղազախ Կուաթ Աբիլովն էր ինձ երաժշտություն ուղարկել, որը հոգուս շատ հարազատ դարձավ» ,- նշել է նա եւ հավելել, որ «Չի լինի» կոչվող երգի խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել են Ռենատ Ուրազովն ու Կուրալբեկ Տուլեեւը:

Սիլվա Հակոբյանը


Երգչուհին առաջիկայում համերգային շրջագայություններ ունի.«Դրանք այս շրջանում իմ ամենացավոտ հարցն են դարձել: Ճիշտ է՝ մայրս մեծ հոգատարությամբ է խնամում դստերս, բայց ինձ նրանից հեռու չեմ պատկերացնում: Պատրաստվում եմ կարճատեւ մի քանի շրջագայությունների մեկնել ու չգիտեմ՝ ինչպես եմ բաժանվելու աղջկանիցս: Դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ը եվրոպական մի քանի քաղաքում ենք համերգներ նախատեսում, հույս ունեմ՝ գոնե այդ ժամանակ ընտանիքիս հետ կմեկնեմ: Անհնար կլինի 15 օր երեխայից հեռու մնալ, բայցի դա, առաջին Նոր տարին է, որ նա մեզ հետ պետք է լինի, չեմ ուզի հեռու լինել»:

Սիլվան դստերը նվիրված նոր հոլովակ է պատրաստում.«Իմ հին ու գեղեցիկ երգերից մեկի հիման վրա ուզում եմ նրան նվիրված հոլովակ թողարկել: Անկեղծ ասած՝ օգոստոսի 6-ին պետք է գնայի նկարահանման, բայց նա ծնվեց, ու ծրագրերս փոխվեցին, որոշեցի, որ այդ տեսահոլովակի հերոսուհին հենց աղջիկս է լինելու»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին