×


«Չեմ սիրում նվնվան տղամարդկանց». Թամարա Գեւորգյան

BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Թամարա Գեւորգյանը: Նա անկեղծորեն խոստովանել է, որ մինչ օրս հիշում է իր առաջին համբույրը, իսկ թե ինչպիսին պետք է լինի դերասանուհու կողակիցը, ինչը կարող է նրան վանել տղամարդու մեջ՝ կարդացեք նյութում:

Սերը երկկողմանի աշխատանք է:

Սիրել` նշանակում է հոգ տանել միմյանց մասին:

Թամարա Գեւորգյան


Չկա սեր առաջին հայացքից. սեր կա, ու հայացնքերի քանակն էական չէ:

Բոլոր եղանակներն էլ սիրո համար են, բացի ամառվանից, ամռանը շատ շոգ է :)

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել անկեղծ ժպիտը:

Վանել՝ ոչ կոկիկությունը:

Տղամարդը պետք է լինի տղամարդ:

Կյանքն առանց սիրո չեմ կարող պատկերացնել:

Թամարա Գեւորգյան


Երբ սիրում ես, խոցելի ես դառնում:

Հանուն սիրո պատրաստ եմ՝ ինչքան մեծանում եմ այնքան սեղմվում է զոհողությունների շրջանակը :)

Սիրած էակի կողքին արթնանալը՝ սիրած էակի կողքին քնելու նման մի բան է :)

Սիրո գույնը ալ կարմիրն է:

Մինչ ամուսնանալը պետք է տեսնել միմյանց յուրաքանչյուր իրավիճակում:

Իմ առաջին համբույրը… հիշում եմ :)

Շուտ ամուսնանալ` նշանակում է… շուտ սկսել բողոքել ամուսնական կյանքից:

Թամարա Գեւորգյան


Առաջին ժամադրությունը պետք է լինի… պետք է լինի :)

Երբ սիրում ես, պետք է հոգատար ու հանդուրժող լինես:

Տղաներին դուր է գալիս իմ սարկազմը:

Կամուսնանամ, եթե սիրեմ ու սիրված լինեմ:

Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր նվնվում են:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW