«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն օրեր առաջ նշանվել է: Երգչի ու ընտրյալի՝ Աննա Հարությունյանի հարաբերությունների օրինականացումը տեղի է ունեցել Ստեփանակերտի ռեստորանային համալիրներից մեկում:
«3 տարի առաջ տեսա Աննային ու հասկացա, որ գտել եմ իմ կյանքի կնոջը: Այս ամռանն էլ որոշեցինք, որ հասունացել է մեր հարաբերություններն օրիանկանացնելու պահը, ու ավանդական նշանադրություն կազմակերպեցինք՝ հրավիրելով մեր ամենամոտ հարազատներին»,- BRAVO.am-ին պատմել է Վլադիմիրը:
Երգիչն ապագա կնոջը հաճելի անակնկալ է մատուցել. «Այդ օրը Աննային նվիրված իմ նոր երգը ներկայացրեցի հյուրերին, որը կոչվում է «Իմս»: Այն շուտով գեղեցիկ տեսահոլովակ կունենա»,- նշել է նա:
Երիտասարդները չեն շտապում ամուսնանալ. «Հարսանիքի մասին դեռ չենք մտածում: Շտապելու տեղ չունենք, Աստված առաջ, ամեն բան իր ժամանակին»,- եզրափակել է Վլադիմիրը:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Վլադիմիր Արզումանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: