×


«Բավականին հեշտ մտերմացանք». Եվա Բաղդասարյանը՝ նոր հեռուստասերիալում նկարահանվելու մասին

Եվա Բաղդասարյանը շուտով նոր կերպարով կներկայանա հեռուստադիտողներին: Դերասանուհին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» նոր բազմասերիանոց նախագծում:

«Առաջարկը ստացել եմ սերիալի անձնակազմից, կանչել են փորձնական նկարահանման, որից հետո էլ ընտրվել եմ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Եվան եւ հավելել, որ նոր նախագծում հանդես կգա իր անունով. «Միշտ ցանկացել եմ այնպիսի դերով հանդես գալ, որտեղ կերպարն իմ անունով կլինի»:

Եվա Բաղդասարյանը


Եվայի խոսքով՝ իր խաղացած բոլոր կերպարներն էլ տարբերվել են միմյանցից. «Կարծում եմ, սա եւս տարբեր կլինի: Հիմնական խաղընկերներս են Կարեն Ասլանյանը, Ժաննա Բուտուլյանը, Լեռնիկ Հարությունյանը, Թելման Խաչատրյանը: Վերջինս իմ մշտական խաղընկերն է, ճիշտ է՝ նա առաջին անգամ է ներկայանում հեռուստասերիալում, բայց բավականին հեշտ մտերմացանք»:


Մոտ մեկ տարի դերասանուհին սերիալային դադար է ունեցել: Ասում է՝ միշտ է կարոտում նկարահանման ընթացքը. «Նախ՝ երկրում չէի, հետո՝ լավ առաջարկի էի սպասում, որն էլ երկար չսպասեցրեց: Այնքան հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը, եւ նկարահանման խմբում էլ այնքան հաճելի միջավայր է, որ անգամ չեմ նկատում՝ ինչպես է անցնում ժամանակը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Եվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին