×


«Գագիկն ավելի անհամբեր է». Լիդիա Գրիգորյանի ֆոտոշարքը երկրորդ երեխայի ծննդից առաջ

Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը սպասողական վիճակում են. շուրջ երկու շաբաթից կծնվի նրանց երկրորդ երեխան: Մինչ այդ, սակայն, նրանք հասցրել են լուսանկարահանման մասնակցել: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքը, խոսել զգացողությունների եւ որդու վերաբերմունքի մասին:

«Ինձ լավ եմ զգում, դիմադրում եմ շոգին եւ շարունակում եմ աշխատել: Նաեւ նախապատրաստական ընթացքի մեջ եմ: Սպասում եմ՝ տեսնեմ՝ ինչպիսին է:)»,-նշել է նա եւ ավելացրել, որ ամուսինն առավել անհամբեր է.«Գագիկն ինձնից շատ է սպասում: Քանի որ ես սիրում եմ հղիության ընթացքը, վախենում եմ դրանից հետո դատարկություն զգալ, դրա համար էլ համբերատար վայելում եմ ամեն օրը»:

Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը


Լիդիայի եւ Գագիկի առաջնեկին՝ Էդուարդին, օրեր անց կմիանա եղբայրը: Մայրիկի խոսքով՝ տղան դրական է տրամադրված.«Սպասում է եւ շատ ուրախ է առայժմ, հետագայում չգիտեմ՝ ինչ կլինի: Անունն էլ ինքն է որոշում, դեռ ընտրության փուլում ենք՝ Դավիթ, Միքայել, կամ էլ Մարկ կկոչենք»:

Լիդիան նշել է նաեւ, որ տարիների ընթացքում հասունացել է, զգացողությունները փոխվել են ու ավելի է հմտացել որպես մայրիկ:


Նրան մաղթում ենք թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին