×


Լեդի Գագան եւ Քարդի Բին

«Գրեմմի 2019»-ի հաղթողներն ու հետաքրքիր դրվագները

61-րդ «Գրեմմի»-ն այլեւս պատմություն է: Լոս Անջելեսում տեղի ունեցած շքեղ ու հեղինակավոր այս միջոցառմանը ներկա էին երաժշտական աշխարհի լավագույն արտիստները, որոնք նոմինացված էին տարբեր անվանակարգերում: Այս տարի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված էր նաեւ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: BRAVO.am-ը հետեւել է երաժշտական «Օսկար»-ի ընթացքին եւ առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները:

Քեյսի Մասգրեյվսը


Նշենք, դեռեւս նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ինչ-ինչ պատճառներով մրցանակաբաշխությանը հրաժարվել են ելույթ ունենալ Քենդրիկ Լամարը, Childish Gambino-ն (Դոնալդ Գլովեր), Դրեյքը եւ Արիանա Գրանդեն: Երեկոյին ներկա չէր նաեւ երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Վերջինս նոմինացված էր «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում, սակայն նախընտրել էր սիրելիի՝ դերասան Ջո Էլվինի հետ ներկա գտնվել «BAFTA» կինոմրցանակաբաշխությանը: Ջոն նկարահանվել է բրիտանական «Ֆավորիտուհին» ֆիլմում, որն առաջադրված է մի քանի անվանակարգում:

St. Vincent-ը եւ Դուա Լիպան


Իսկ ահա Արիանա Գրանդեն հրաժարվել է ներկա գտնվել եւ երգել երեկոյի ընթացքում, քանի որ տարաձայնություններ է ունեցել մրցանակաբաշխության պրոդյուսերական թիմի հետ: Վերջիններս թույլ չեն տվել երգչուհուն կատարել իր «7 Rings» երգը «Thank U, Next» ալբոմից: Բարեբախտաբար, ԱՄՆ-ում կան մի շարք այլ հայտնի աստղեր, ովքեր պատրաստ էին ելույթ ունենալ «Գրեմմի 2019»-ի ընթացքում: Այս տարի իրենց շքեղ կատարումներով աչքի ընկան Մայլի Սայրուսը, Քարդի Բին, Քեթի Փերին, Ժանել Մոնեն, Թրեւիս Սքոթը, Լեդի Գագան՝ առանց Բրեդլի Կուպերի (նա Լոնդոնում էր՝ «BAFTA» մրցանակաբաշխությանը), Դուա Լիպան, Ջենիֆեր Լոպեսը, Նե-Յոն եւ այլք:

«Գրեմմի 2019»-ին


Նշենք նաեւ, որ երեկոն վարում էր ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը: Նա իր կարիերայի ընթացքում հասցրել է 15 «Գրեմմի» մրցանակի արժանանալ, ուստի հրաշալի գիտի շոուի բոլոր առանձնահատկությունները: Այսպիսով, ներկայացնում ենք «Գրեմմի 2019»-ի հաղթողներին.

Տարվա ալբոմ - «Golden Hour», Քեյսի Մասգրեյվս

Տարվա ձայնագրություն - «This Is America», Childish Gambino

Տարվա երգ - «This Is America», Childish Gambino

Տարվա հայտնություն – Դուա Լիպա

Լավագույն փոփ-սոլո կատարում - «Joanne (Where Do You Think You’re Goin’?)», Լեդի Գագա

Լավագույն փոփ դուետ/խումբ - «Shallow», Լեդի Գագա եւ Բրեդլի Կուպեր

Լավագույն տեսահոլովակ - «This Is America», Childish Gambino

Լավագույն ավանդական փոփ վոկալ - My Way, Ուիլլի Նելսոն

Լավագույն փոփ վոկալ ալբոմ - «Sweetener», Արիանա Գրանդե

Լավագույն պարային ձայնագրություն - «Electricity», Silk City & Dua Lipa ft. Diplo & Mark Ronson

Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ - «Woman Worldwide», Justice

Լավագույն ռոք կատարում - «When Bad Does Good», Քրիս Քորնել

Լավագույն մետալ կատարում - «Electric Messiah», High on Fire

Լավագույն ռոք երգ - «Masseduction», St. Vincent

Լավագույն ռոք ալբոմ - «From the Fires», Greta Van Fleet

Լավագույն ալտերնատիվ երաժշտական ալբոմ - «Colors», Beck

Լավագույն R&B կատարում - «Best Part», H.E.R Ft. Daniel Caesar

Լավագույն R&B երգ - «Boo'd Up», Ella Mai

Լավագույն R&B ալբոմ - «H.E.R.», H.E.R.

Լավագույն ռեփ կատարում - «King's Dead», Kendrick Lamar, Jay Rock, Future & James Blake «Bubblin», Anderson .Paak

Լավագույն ռեփ երգ - «God's Plan», Drake

Լավագույն ռեփ ալբոմ - «Invasion of Privacy», Cardi B

Լավագույն ջազ վոկալ ալբոմ - «The Window», Cécile Mclorin Salvant

Լավագույն ջազ ինստրումենտալ ալբոմ - «Emanon», The Wayne Shorter Quartet

Լավագույն ռեգի ալբոմ - «44/876», Sting & Shaggy

Լավագույն օպերային ձայնագրություն - «Bates: The (R)evolution of Steve Jobs», The Santa Fe Opera Orchestra

Լավագույն երաժշտական ֆիլմ - «Quincy»

Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ billboard.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին