×


«Լավագույն դերը վատ ռեժիսորի պատճառով կարող է տապալվել». Էմմա Մանուկյան

BRAVO.am-ն իր բլից զրույցների շրջանակում այս անգամ խոսել է Էմմա Մանուկյանի հետ: Թե ով է Դրամատիկական թատրոնի դերասանուհու կուռքը եւ հետաքրքիր այլ մանրամասներ կպարզեք նյութում:

- Առաջին դերը:
- Առաջին դերն ինձ վստահվել է մանկապարտեզում. «Քաջ Նազար» ներկայացման մեջ մարմնավորում էի Ուստիանին:

Էմմա Մանուկյանը


- Առաջին բեմելը:
- Ինձ ինչ հիշում եմ, բեմի վրա եմ (ժպտում է,-հեղ.): 5 տարեկանից պարի եմ գնացել ու մի շարք համերգների մասնակցել:

- Խաղացանկումդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
- Ամենաշատը սիրում եմ Կատյայի կերպարն «Անկոչ Աննան» ներկայացման մեջ: Ֆեոդոր Դոստոեւսկու «Նետոչկա Նեզվանովա» վիպակը թարգմանել ու բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը:

- Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:
- Կինոոլորտում կուռքեր չունեմ: Իմ կուռքը Ջիմ Մորիսոնն է:

Էմմա Մանուկյանը, «Անկոչ Աննան» ներկայացում


- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Կարեւորը դերը չէ, այլ ռեժիսորն է, ում հետ աշխատում ես: Լավագույն դերը վատ ռեժիսորի պատճառով կարող է տապալվել, եւ հակառակն՝ ամենաաննշան թվացող դերը լավ ռեժիսորը կարող է լավագույն կերպար դարձնել:

-Դերասան, որի հետ կցանկանայիր խաղալ նույն բեմում կամ ֆիլմում:
- Շատ լավ դերասաններ կան, որոնց հետ կցանկանամ հանդես գալ նույն նախագծում, բայց անուններ հիմա կդժվարանամ ասել:

- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
-Մրցանակներ չունեմ:

- Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Նրանք շատ-շատ են:

Էմմա Մանուկյանը, «Գանգսթեր Մաքը» ներկայացում


- Քանի՞ տարի ես բեմում:
-Շատ երկար տարիներ(ժպտում է,-հեղ.):

-Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Միայն հանդիսատեսի սերը:

- Ամենաթարմ նորությունը:
- Ամենամեծ նորությունը «Գանգսթեր Մաքը» ներկայացումն է, որը շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հիմա էլ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում: Բոլոր նրաք, ովքեր դեռ չեն հասցրել ներկա գտնվել, սիրով հրավիրում եմ: Դեկտեմբերի 13-ին Դրամատիկակակն թատրոնի բեմում ենք լինելու:

Բլից-հարցերը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմա Մանուկյանի արխիվից եւ vog.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին