×


«Նա բոլորի համար իր թավշյա սրտում տեղ ունի». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը՝ արված Հյուսիսային պողոտայում, եւ մեր մայրաքաղաքը համեմատել է կնոջ հետ:

Նազենի Հովհաննիսյանը


«Երեւանը կին է: Նրա պես աղմկոտ ու արցունքառատ՝ իր անձրեւներով, ծայրահեղական ու չափազուրկ, ըմբոստ եւ խոնարհ, կնոջ պես հոգատար, բայցեւ շուտ բռնկվող: Մարդ-քաղաք է Երեւանը՝ «խայտաբղետ» մարդկանցով, ու շատ տարբեր, երբեմն իրար հակասող, բայց եւ առանց իրար չկարողացող անհատներով։ Կարեւորը՝ նա բոլորի համար իր թավշյա սրտում տեղ ունի) Հ.Գ. Թող անձրեւը սրբի տանի բոլորի անհանգստությունները): Սեր տուր, հետ կգա»,-գրել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին