×


«Սեյրանը կատարեց իմ երազանքը». Մարինա Մնացականյան

Երիտասարդ դերասաններ Սեյրան Մովսիսյանի եւ Մարինա Մնացականյանի համար նոյեմբերի օրերից մեկն առանձնահատուկ է: Ուղիղ մեկ տարի է, ինչ զույգն ընկերություն է անում: BRAVO.am-ը ներկայացրել է նրանց սիրո պատմությունը: Այս անգամ էլ Մարինան պատմել է՝ ինչպես են նշանավորել իրենց ռոմանտիկ հարաբերությունների մեկ տարին:

Օրը սկսվել է խորհրդանշական վայրում: Նրանք ուղիղ կեսգիշերին հանդիպել են Սուրբ Զորավոր եկեղեցու բակում: Հենց այստեղ էր Սեյրանը մեկ տարի առաջ Մարինային առաջարկություն արել:

Մարինայի անակնկալը՝ շապիկների տեսքով


«Թե՛ ես ունեի անակնկալ, թե՛ Սեյրանը: Փոխանակվեցինք մեր նվերներով: Ես շապիկներ էի պատրաստել, որոնց վրա մեր լուսանկարն էր ու խորհրդանշական 16 թիվը (Այդ օրն է Սեյրանը Մարինային առաջարկություն արել,- հեղ.): Սեյրանի շապիկի վրա գրված էր «You are my today» (դու իմ այսօրն ես), իսկ իմի վրա դրա շարունակությունը՝ «And all of my tօmorrows» (Եվ իմ բոլոր վաղվա օրերը)»,-պատմել է Մարինան:

Անդրադառնալով Սեյրանի անակնկալին՝ նա նշել է, որ սիրելին ծաղիկներ ու խաղալիք է նվիրել.«Միաեղջյուր է, որին, ըստ իրեն, ես նման եմ: Հենց եկեղեցու բակում մոմ էլ փչեցինք՝ երազանք պահելով մեր ապագայի համար, եւ հրաժեշտ տվեցինք իրար»:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Մարինայի մտքով անգամ չի անցել, որ ամենամեծ անակնկալն առջեւում է. «Փորձի էինք հաջորդ օրը, երբ տեսա Սեյրանը չկա: Անհանգստացա, զանգեցի իրեն, ասաց՝ սպասիր: Եկավ, աչքերս փակեց ու դուրս տարավ: Դրսում ծաղիկներ էին, շամպայն ու հրավառություն: Շատ հուզիչ պահ էր: Միշտ երազել եմ հրավառության մասին, ու այս անգամ էլ Սեյրանը կատարեց իմ երազանքը: Շատերը նեղացել էին ինձնից, որ չեմ հրավիրել խնջույքին, բայց այդ ամենն ինձ համար էլ էր անակնկալ»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մնացականյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին