Նորաբաց ակումբում կարող ես քեզ կորցնել:)
Բարի սեղանին կիսաշրջազգեստով պարող աղջիկների շնորհիվ կամ պատճառով հնարավոր է` ինքնատիրապետումդ կորցնես ու անգամ ցանկանում ես, որ այդպես լինի: Հետաքրքիր մարդ ես. մենք քեզ ոչնչով չենք կարող օգնել, միայն տեղեկատվությամբ:):
Հուլիսի 30-ին Ամիրյան 26 հասցեում “Affect”-ը պաշտոնապես բացվեց: “Անդերգրաունդ” վիճակներին համապատասխան ինտերիեր, ակումբային երաժշտություն` տրանս, հաուս, տեխնո: Ակումբի հիմնադիրները նշում են` ջազ, բլյուզ, ռոք երեկոներ ու կենդանի հնչողություն էլ է լինելու:
“Մեր քլաբ մտնողները ընկնում են աֆեկտի մեջ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:): Այնպիսի միջավայր ենք ստեղծել, այնպիսի երաժշտություն է հնչելու ակումբում, որ մարդիկ զգան աֆեկտը”,- ասում է “Affect” ակումբի գործադիր տնօրեն Նարինե Պետրոսյանը:
Աֆեկտի մեջ ընկած ակումբի ռեզիդենտ դիջեյը Ջորջիո Ադոլին է, Նարինե Պետրոսյանը նշում է` արտասահմանից դիջեյներ չեն հրավիրելու. “Որովհետեւ մենք հայասեր ենք, հայամոլ, հայերի հետ ենք աշխատում”:
Աֆեկտի` կարճատեւ, ուժեղ հուզական ռեակցիայի մեջ ընկնելու համար մուտքավճար չես մուծելու, ակումբի տնօրինությունն ամեն ինչ անելու է, որ իր քլաբեր հյուրերը իրենց լավ զգան:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
7,177






