×


“Ոչ” ՁԻԱՀ-ին

Ճանաչված հայերը “Ոչ” ասացին ՁԻԱՀ-ին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հայկական ակցիան կայացավ Դեկտեմբերի 1-ը ոչ միայն ձմռան առաջին :), այլեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի” խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հայ մշակութային գործիչներին նկարել է Կարեն Գրիգորյանը: Գաղափարը լրագրող Մհեր Բաղդասարյանինն է: Կարեն Գրիգորյան 42 ճանաչված հայեր` Շուշան Պետրոսյանը, Նուռը, Անդրեն, Մհերը, Արսեն Գրիգորյանը, Մանե Հակոբյանը, Էրիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Նիկը, Լիլուն, Ջուսը, Աստղիկ Սաֆարյանը, հաղորդավարներ Ժակն ու Լուլուն, Սոնա Շահգելդյանը, Լուիզա Ներսիսյանը եւ շատ ուրիշներ “Ոչ” ասացին հիվանդությանը` քարոզելով առողջ ապրելակերպ: Հայտնիների մեծամասնությունը եւս եկել էր ցուցահանդեսը դիտելու: “Շնորհակալություն մեր ճանաչված հայերին: Հիմա գիտակցում եմ, որ կազմակերպածս միջոցառումները ստացվել են: Նկարներն իրար հետեւից ընկնում են, բայց դա էլ է ուշադրություն գրավում յուրաքանչյուր աշխատանքի հանդեպ”,- ասաց Կարեն Գրիգորյանը: DJ Vakcina-ն եւ Կարեն Գրիգորյանը “Կյանքի համար` ուրախ դիմակով, բայց աչքերի մեջ թախիծ: Իրականում տխուր հոգեվիճակ ներկայացնող նկար է”,- տխուր ծաղրածուի կերպարով իր լուսանկարը ներկայացրեց Արսեն Գրիգորյանը: Հրաչուհի Ութմազյանը նման ակցիաները շատ է կարեւորում: “Ճանաչված մարդկանց արարքներին հետեւում են, հուսանք, որ սա կլինի մեր խորհուրդը բոլորին հետեւողական լինել ու ճիշտ քայլեր իրականացնել: Նկարահանման օրը համպատրաստից հագուստս էր համապատասխանում թեմային, նկարն եղավ ու հասկացանք, որ ստացել ենք այն, ինչ ուզում էինք` “Ոչ ՁԻԱՀ-ին””,- ասաց Հրաչուհի Ութմազյանը: Հրաչուհի Ութմազյան “ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնի գործիքավորումը ես եմ կատարել: Ականջակալները դրած` ձայնագրություն էի անում, Կարենն ասաց` ֆոտոսեսիային ականջակալներով գամ: Նկարեցինք, նկարեցինք, դուրս չէր գալիս, մեկը կատակ արեց, սկսեցի “հռհռալ”, ու այդ հանկարծակի ստացված կադրն էլ ընտրեցինք:)”,- ասաց երգիչ Նիկը: Ռեփեր Դավոն եւ նորահայտ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը նկարում իրենց ձեռքի ուժն են փորձում: “Տղամարդն ու կինը հավասար պետք է պայքարեն ՁԻԱՀ-ի դեմ, նկարի իմաստը դա է: Նման միջոցառումները պարբերական պետք է լինեն: Պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, նոր ակտիվ պայքար սկսենք”,- ասաց ռեփեր Դավոն: Դավոյին շատ են դուր եկել Հ.Տ. Հայկոյի, Էմմա Բալբաբյանի նկարները: Նուռը եւ Շուշան Պետրոսյանը Անդրեի` երեխայի հետ նկարի եւ Շուշան Պետրոսյանի ու որդու նկարի հիմքում առողջ սերունդ ունենալու գաղափարն է: Ջուսի նկարը տարբեր արձագանքների է արժանացել: “Չէր կարող նման ֆոտո չլինել, որովհետեւ խոսքը սեքսի միջոցով ՁԻԱՀ-ի մասին է, իմաստը հումորային է` սեքս. գուցե բռնությամբ, բայց ապահով”,- անկեղծանում է Կարեն Գրիգորյանը: Նուռը, ինչպես միշտ, ինքնատիպ է. աչքերից արցունքի տեղ նուռ է թափվում: Լիլույի նկարը ազատություն է խորհրդանշում, բայց չափավոր: Մանեքենուհի Մարի Ակսելը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում է ռոքի միջոցով, Էրիկը լույսի եւ ստվերի մեջ կոչ է անում` զգույշ լինել եւ պահպանակ օգտագործել: Էրիկը դպրոցում ՁԻԱՀ/ՄԻԱՎ թեմայով դասընթացների է մասնակցել. “Երբ բժշկի եմ գնում, պարտադիր պայման է, որ իրերը սպիրտով մաքրեն: Հնարավորինս զգույշ եմ, բոլորին եմ խորհուրդ տալիս նման կերպ վարվել”: Ջուս “ՄԻԱՎ` իրականություն” խորագրով ակցիան սկսվել էր դեկտեմբերի 1-ի առավոտյան: Նուռը, Շուշան Պետրոսյանը, Վահրամ Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը հայկական Կարմիր խաչի կամավորների հետ միասին այցելել են 7 դպրոց եւ իրենց ուղերձը հայտնել աշակերտներին: “Ֆիլմի դիտումներ կազմակերպեցինք վարակակիր մի աղջկա մասին, որ 14 տարեկան էր: Սեմինարներն էլ հենց 14-15 տարեկանների համար էինք անցկացնում: Ընկեր Գրիգորյանի կերպարով շփվել եմ աշակերտների հետ: Շատ հետաքրքիր էր, բայց շատ դժվար: ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին ենք խոսել, հանդուրժող լինելու կարեւորությունը բացատրել”,- ասաց Կարեն Գրիգորյանը: Ոչ ՁԻԱՀ-ին, կամ Vakcinology 2 Միջոցառումը շարունակվեց Kami ակումբում: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ դիջեյ Վակցինան էր ակումբային երեկո կազմակերպել: Փարթիի սկզբում շոու-ծրագիր եղավ. Կարեն Գրիգորյանի հեղինակած երգերը հնչեցին, այդ թվում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնը` Մհերի եւ Սոնա Շահգելդյանի կատարմամբ: Կարեն Գրիգորյանն էլ առաջին անգամ երգեց, այն էլ էլեկտրոնային ոճում: Նիկն ու Շուշան Պետրոսյանը դուետով հանդես եկան, Արեւիկ Ալավերդյանը երգեց, Ջուսը` եւս: DJ Vakcina “Լավ երաժշտություն եմ հնչեցնում` համեմված ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվությամբ: Նոր սեթ եմ ներկայացնելու` “Ոչ ՁԻԱՀ-ին”: Մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը առողջ ապրելակերպ ենք քարոզելու: Նպատակ ունեմ դպրոցներում այս թեմայով սեմինարներ անցկացնել”,- ասաց դիջեյ Վակցինան: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW