×


ԱՄԱՆՈՐ-2010

ԱՄԱՆՈՐ-2010

Քաղաքապետը վառեց գլխավոր տոնածառի լույսերը Դեկտեմբերի 25-ի երեկոյան Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վառեց  Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը` հայտարարելով տոնական միջոցառումների մեկնարկը: Հայաստանի գլխավոր տոնածառը 29 մետր բարձրությամբ բնական տոնածառի լույսերը ՀՀ դրոշի գույներով են: Լոռու անտառներից բերված սոճու ճյուղերը զարդարված են 4128 խաղալիքով  եւ 31200 լուսադիոդային լամպով: Տոնածառը լուսավորելու համար Հայաստանում առաջին անգամ կիրառվել է վիդեոանիմացիան: Այն ձեւավորել են Ռուսաստանից հրավիրված դիզայներները: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վառում է գլխավոր տոնածառի լույսերը Երեւանի քաղաքապետն ու Ձմեռ պապն իրենց  բարեմաղթանքները հղեցին, երգչուհի Լիաննան երգեց, թե ինչքան է սիրում Երեւանը, պարային համույթները շոու-ծրագրով հանդես եկան: Ձյունանուշն ու Ձմեռ Պապը Հունվարի 1-ից մինչեւ Հին նոր տարի Հանրապետության հրապարակում կազմակերպվելու են շոու-ծրագրեր, մանկական միջոցառումներ: Տոնածառը հրապարակում կմնա մինչեւ 2010 թվականի հունվարի 13-ը` Հին Նոր տարին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW