×


ArmStreetBall

ArmStreetBall

Հայերը փողոցային բասկետբոլ խաղացին:) Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եւ “Հ.Տ. Production”-ը հոկտեմբերի 17-ին Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացրին փողոցային բասկետբոլի բաց առաջնություն: “ArmStreetBall 2010”-ին մասնակցեցին բոլոր ցանկացողները` անկախ տարիքից եւ սեռից: ArmStreetBall Հ.Տ. Հայկոն բասկետբոլի մոլի երկրպագու է, ոմանք նրան հենց որպես բասկետբոլիստ են ճանաչում:): “Քուչում խաղացել ենք միշտ ու կապ չուներ` ցանց կա, թե տեղը աթոռ է:): Մոտ հինգ տարի լուրջ պարապել եմ, Պոլիտեխնիկի թիմում եմ խաղացել, մրցումների մասնակցել, չեմպիոն ենք դարձել: Բասկետբոլը մեծ դեր ունի իմ կյանքում”,- Bravo.am-ին ասաց ռեփերը: Հ.Տ. Հայկո Հ.Տ.-ի “Փողոցային բասկետբոլ”-ը տեսահոլովակ կունենա Նա փողոցային մրցումների նախաձեռնողներից է, շատ է սիրում բասկետբոլն ու ցանկանում է ինչ-որ ձեւով օգտակար լինել Հայաստանում դրա զարգացմանը: “Շատ-շատ մարդիկ կան, որ բասկետբոլի մեջ են: Ուղղակի էս սպորտը միշտ շողքի տակ է եղել: Էդ պահն ուզում եմ ուղղել”,- նշեց Հ.Տ. Հայկոն, ով, ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ “ArmStreetBall” առաջնության համանուն հիմն է գրել ու կատարում է ռեփեր Դավոյի հետ: Այն բազում անգամներ հնչեց խաղերի ժամանակ: “Հայկական փողոցային բասկետբոլ”-ը տեսահոլովակ էլ կունենա: Բակի տղերքով եկել էին բասկետբոլ խաղալու :) Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց, որ բասկետբոլը Հայաստանում սկսել է մեծ մասսայականություն վայելել, իրենք էլ փողոցային բասկետբոլի տոն են կազմակերպել: “Այսօր խաղացողների 90 տոկոսը պրոֆեսիոնալներ չեն, բայց շատ հետաքրքրված են տվյալ սպորտաձեւով: Բակի տղերքով եկել են խաղալու, որովհետեւ չափանիշներ չկան, կարեւորը ցանկությունն է: Սա թող նախադրյալ հանդիսանա, որ Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ցանկում գրանցված այս տարատեսակը հետագայում մենք էլ ունենանք: Այն պրոֆեսիոնալ խաղաձեւից լրիվ տարբերվում է. մի ցանց է, օրենքները տարբեր են, երեք հոգի է թիմում, մարզիչը չի կարող խոսել, երաժշտություն է հնչում”,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը, ով եւս Հ.Տ. Հայկոյին, իր խոսքերով, շուտվանից որպես բասկետբոլիստ է ճանաչում:): ArmStreetBall “ArmStreetBall” հներով ու նորերով էին խաղում:) 15-ամյա Անուշ Այդինյանն իր թիմակիցների հետ պարտվեց, բայց հավատացնում է` պատճառը միայն մեծահասակների հետ խաղալն էր:): Նրանց բակում բասկետբոլի ցանց կա, ինքն էլ գնդակը ցանցի մեջ առաջին անգամ գցել է այս տարվա ապրիլի 15-ին. “Մինչ այդ կապ չունեի այս սպորտաձեւի հետ, բայց որոշել եմ լուրջ զբաղվել: Թիվ 191 դպրոցում պարապմունքների եմ գնում, հետո էլ ֆիզկուլտ ինստիտուտ եմ ընդունվելու”: “Հներով” թիմի անդամները հին ընկերներով էին մասնակցում:): “Ուրիշ մասնագիտություն ունեմ, բայց գործից հետո ընկերներով հավաքվում, խաղում ենք: Այսօր էլ լավ են կազմակերպել մրցույթը. բասկետբոլը Հայաստանում շատ է զարգանալու է”,- ասաց “հներից” Գուրգեն Մովսիսյանը: ArmStreetBall “ArmStreetBall 2010”-ի մրցավարը “Վիտամին” ակումբից Գարիկն էր: Դիջեյ Smoke-ը էլեկտրոնային հնչողությունն էր ապահովում:): Փողոցային բասկետբոլի տոնի ավարտին համերգ եղավ: Երգչուհիներ Սոֆի Մխեյանն ու Մարիաննա Հովհաննիսյանը, դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը, ռեփեր Դավոն ելույթ ունեցան: Garik Սոֆի Մխեյանը բասկետբոլ էլ է խաղում :) Սոֆի Մխեյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ առնչություն ունի բասկետբոլի հետ:): “Կարծում եմ` սպորտ ասվածից անբաժան է իմ անունը: Դա էլ մեր կյանքի մի կարեւոր մասն է կազմում: Բասկետբոլ շատ եմ սիրում, փոքր տարիքում, ինչպես շատ տարբեր սպորտաձեւերի, հասցրել եմ մի քանի անգամ սիրողական դասընթացների գնալ: Հ.Տ. Հայկոն, ով այս գեղեցիկ սպորտային իրադարձության կազմակերպիչներից է, ցանկացավ նաեւ ես ներկա լինեմ, իսկ ես ինչպե՞ս կարող եմ անմասն մնալ նման հետաքրքիր միջոցառումից. սիրով մասնակցում եմ”,- ասաց երգչուհին, ով Միացյալ Նահանգներում, իր խոսքերով, բասկետբոլի հայրենիքում է մրցումներ դիտել. “Ազարտ է, մեծ ու գեղեցիկ հաճույք է, որ պետք է խաղալ, նայել ու վայելել: Ամեն ինչից զատ` նաեւ առողջություն է”: Sofi Mkheyan Դավոյի համար բասկետբոլը` չծխելու առիթ:) Դավոյի համար բասկետբոլը դպրոցական տարիներին ֆիզկուլտուրայի դասերից խուսափելու միջոց է եղել:): “Խմբակում էի խաղում, սիրում եմ այս սպորտաձեւը: Այն մեկ ու կես ժամ չծխելու առիթ է ու իր կանոններով ավելի կյանքին նման, քան մնացած խաղերը”: Davo Սպորտային ընտանիքի միակ երգչուհին` Մարիաննա Հովհաննիսյանը:) Բասկետբոլի սիրահար է նաեւ Մարիաննա Հովհաննիսյանը. “Մանավանդ, որ վերջերս “Հատիս”-ը հաջողություններ է գրանցում:): Շատ ուրախ եմ մեզ համար”: Ի դեպ, երգչուհին սպորտային ընտանիքից է: “Այս ոլորտում միակ անտաղանդը ես դուրս եկա: Մայրս լողորդ է, Հայաստանի ռեկորդակիր, որը դեռ չեն գերազանցել, հայրս սուսերամարտի սպորտի վարպետ է, Եվրոպայի չեմպիոն, հիմա ավագ մարզիչ է, եղբայրս եւս սուսերամարտիկ է: Նա վերջերս Հայաստանի չեմպիոն դարձավ` իր տարիքային խմբում: Օրերս ծնողներիցս հետաքրքրվեցի` ինչո՞ւ ինձ սպորտի չեն տվել, ասացին` վայ, դու այնպիսի տիպն էիր, նենց թիթիզ էիր, սպորտի բան չէիր. մեջս երգելու հանդեպ մեծ սեր է եղել”, - Bravo.am-ին պատմեց Մարիաննա Հովհաննիսյանը: Marianna Hovhannisyan Հ.Տ. Հայկոն համոզված է` “ArmStreetBall”-ը ավանդական առաջնություն է դառնալու Երեւանում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի  եւ Manna-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին