Ֆոտոցուցահանդես եւ կինոդիտում Նարեկացի կենտրոնում
Հունվարի 21-ին Նարեկացի արվեստի կենտրոնոմ բացվես կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանի ֆոտոցուցահանդեսը, որին հաջորդեց “Արարատ - 14 տեսարան” ֆիլմի ցուցադրությունը:
Bravo.am-ի հետ զրույցում Դոն Ասկարյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են 1969 թ-ից մինչ օրս կատարած աշխատանքներ. “Դրանք կատարվել են Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում եւ շատ այլ վայրերում”:
Նկարների մեծ մասը ցուցադրվել է տարբեր երկրներում. “Դրանցից 4-ն առաջին անգամ եմ ներկայացնում”:
Լուսանկարչական գործերի մի մասը ներկայացված էր էլեկտրոնային տարբերակով. այցելուները հնարավորություն ունեին մեծ էկրանին կամ համակարգչի մոնիտորի վրա տեսնել լուսանկարչի նոր գործերը:
Ցուցահանդեսին ներկայացված նկարներն ունեին տարբեր թեմատիկ դրսեւորումներ:
Լուսանկարներից բացի, Դոն Ասկարյանը ներկայացրեց նաեւ “Արարատ - 14 տեսարան” գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2007 թ-ինՀայաստանում: 2009-ին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում:
Նշենք, որ Դոն Ասկարյանը բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է , մի շարք ֆիլմերի հեղինակ, որոնք ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից`ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte եւ այլն: “Վտանգավոր լույս” գրքի հեղինակն է:
Դոն Ասկարյանի լուսանկարների ցուցահանդեսը կտեւի մինչ հունվարի 25-ը: Այն կուղեկցվի կինոռեժիսորի հետ հանդիպումներով, նրա ֆիլմերի ցուցադրությամբ եւ վարպետության դասերով:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
6,080






