×


Layana

Layana

Երգչուհին սիրային տեսահոլովակ է նկարահանել:) Layana-ն` Լիաննա Թեւոսյանը, նոյեմբերին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Դեռեւս անվերնագիր երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումները երեկ էին:): Երգչուհու նոր ստեղծագործությունը, ինչպես ինքն է նշում, քնարական, լիրիկական է` սիրո գովք. “Այնքան սիրային բառեր կան մեջը, այնքան գեղեցիկ խոսքեր եմ հնչեցնում, սիրո բոլոր խոսքերն ասում եմ”: Layana “Իմ հոգում ապրում է սերն անմար”,- երգում է Layana-ն ու շեշտում, որ երգի թեման կորցրած սերը չէ. “Հայկական լաց չկա: Միայն բարի էմոցիաներ են փոխանցվելու”: Ֆլամենկո ոճի տարրերով երգի երաժշտության հեղինակը Արման Ղազարյանն է` Աշոտ Ղազարյանի որդին, գործիքավորումը կատարել է Սերժոն: “Դիջեյ Սերժոն նաեւ այս ոճում է ստեղծագործում”,- ասում է Layana-ն: Խոսքերը գրել է Դիանա Մարդանյանը, ով նաեւ երգչուհու նախորդ երգի` “Հեյ-Նայ”-ի խոսքերի հեղինակն է: Suren Tadevosyan & Artur Hovakimyan Սիրով լի երգի տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է:  “Մասնակցեցի իր հոբելյանական համերգ-երեկոյին, որովհետեւ խաղացել եմ Սուրեն Թադեւոսյանի նկարահանած սերիալում, բեմից ասացի` կուզեի` հաջորդ տեսահոլովակս նկարահանի, ու ցանկությունս կատարվեց:)”,- պատմեց Layana-ն: Օպերատորը Արթուր Հովակիմյանն է. սա լուսանկարչի դեբյուտային աշխատանքն է: Layana Տեսահոլովակի սցենարին կծանոթանաք այն դիտելիս, Layana-ն ասում է` սիրային պատմություն է ներկայացվելու. “Արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում, ու եթե սիրում ես, հասնում ես քո նպատակին”: Ի դեպ, գլխավոր հերոսը երգչուհու համար չափազանց առանձնահատուկ անձնավորություն է:): Ի դեպ, Layana-ի հաջորդ տեսահոլովակի ռեժիսորը հենց երգչուհին է լինելու. “Կոնսերվատորիան ավարտելուց հետո երկրորդ մասնագիտություն եմ ընտրել ու սովորում եմ. ռեժիսոր եմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին