×


“ՄԵՆՔ” + մերոնք

“ՄԵՆՔ” + մերոնք

Ընկերովի համերգ “Ուլիխանյան”-ում Մարտի 16-ին “ՄԵՆՔ”-ը ընկերների հետ հավաքվել էր “Ուլիխանյան” ակումբում, որ “իրար հետ պարեն ու ուրախանան”: Խումբը կատարեց իր հեղինակային երգերը, իսկ իրենց համար “մերոնք” հանդիսացող անձինք էլ միացան երգեցողությանը:): “ՄԵՆՔ” “Օրերը տխուր ու ցուրտ են”,- երգեց “ՄԵՆՔ”-ը, բայց ուրախացավ, որ ակումբում տաք է ու ջերմ: Խումբը տեսահոլովակների, մեծ բեմերի մասին չի մտածում, հիմա նոր երգեր են գրում: “Ավանակի” մասին երգեցին, որ մի տղայի մասին էր: Մի երգի անվանումն էլ չէին ուզում ասել. “Շեղված աղջիկների մասին ենք երգելու”: “ՄԵՆՔ”-ը եւս մի նոր անդամ ունի: Կիթառահար եւ վոկալիստ Գոգա Առաքելյանն ասաց, որ 2010-ին ինքն ու Վահեն իրար գտան, շատ ուրախացան. “Այսինքն, ես իրենց հետ չէի նվագում, միացա իրենց, գտանք իրար, դարձանք “ՄԵՆՔ”: Arsen Grigoryan and Anna Avetyan Գոգան նշեց, որ “Ավանակ”-ն ու լեզբիների մասին երգերն ինքն է գրել, ու դրանք իր կյանքից են: “Էսօրվա երգերն էլ հիմնականում նոր են: “Ավանակ” երգս անպատասխան սիրո մասին է: Ընկերուհի ունեի, որ ինձ չէր սիրում. իրենց թաղից մեկին էր սիրում, ինձ էլ էդ տղեն դուր չէր գալիս, անունը դրեցի “ավանակ” ու իր մասին երգ գրեցի:): Տղուն չենք ասել, բայց աղջիկը գիտի: Լեզբի աղջիկների մասին երգն էլ է այդպես ծնվել. էլի մի աղջկա էի սիրում ու չէի կարողանում հասկանալ` ինձ է սիրում, թե իր ընկերուհուն, պարզեցի, որ ընկերուհուն է սիրում”,- Bravo.am-ին պատմեց Գոգա Առաքելյանը: Հիմա նրա հոգին սառած սառած է. “Բայց կտաքանանք երեւի արդեն, մուսան է կորել մի քիչ, նվագում եմ շատ, դրանից ինչ-որ բան գալիս է”: Goga Araqelyan “Դու ուրիշ ես, ոչ իրական, հորինված”,- “ՄԵՆՔ”-ի հետ երգեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: “Էս ինչ լավ Անահիտ ունենք, հաջորդ սիրուն աղջիկն էլ, որ մեզ հետ կերգի, Անուշիկն է”: “Աստղերը կապույտ երկնքի/ Ոչ դու գիտես, ոչ էլ ես ճանապարհը մեր սիրո”,- երգեց դաշնակահարուհի Անուշ Միքայելյանը: Նա արդեն կես տարի է “ՄԵՆՔ”-ի հետ է երգում, հուսով է` անհատական կարիերա կսկսի: Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ երգեց: Հաղորդավար, երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանն էլ եկել էր նրան երկրպագելու: Arsen Grigoryan and Luiza Nersisyan “Վանաձորից ստեղ ա հասել, որ մի երգ նվիրի ձեզ Աննա Ավետյանը”,- ուրախացրեց ներկաներին “ՄԵՆՔ”-ը: “Սուպերսթարցի” Աննան “Knoockin’ on Heaven’s Door” երգը կատարեց: “Հատուկ սրա համար եմ եկել Երեւան, տղաներին բավական երկար ժամանակ է ճանաչում եմ, շատ սիրում եմ: Այսպիսի առիթը բաց չէի թողնի”,- ասաց Աննան: Երգչուհու կյանքում ամեն ինչ լավ է, երաժշտական կյանքն էլ հանգիստ վիճակում է. “Ակումբային տարբերակով համերգներ լինում են, տեսահոլովակներն ու սկավառակ թողարկելը ֆինանսների հետ է կապված, տեսնենք` ինչպես կլինի: Երբեմն մտքեր են գալիս` գուցե սա իմը չի, այլ ասպարեզում կարող է ավելի մեծ հաջողությունների հասնեմ, օրինակ` կարող է ինձնից լավ ճարտարապետ կամ տիեզերագնաց դուրս գա: Քանի դեռ երգի ճանապարհով գնում եմ, ուզում եմ հաջողությունների հասնել”,- Bravo.am-ին ասաց Աննա Ավետյանը: Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ երգեց Մարտի 31-ին էլ Աննա Ավետյանն է համերգը տալու “Ուլիխանյան” ակումբում:  “Շատ կուզեի բենդի հետ ելույթ ունենալ, մյուս անգամ երեւի այդպես կլինի:  Ջենիս Ջոփլինի, Ֆրեդի Մերքյուրիի ստեղծագործություններից եմ կատարելու: Ես էլ եմ երգ գրում: Կիրովականում բենդ կա, ում հետ համերգ ենք պատրաստում: Տատիկի մասին երգ եմ երգելու, իրական կերպար է. արտերկրում էի, երբ իր հետ ծանոթացա, ֆրանսուհու եւ արաբի խառնուրդ է, շատ հետաքրքիր երգ է, տատիկն էլ վառ կերպար էր: Պետք է լսել, Ջոսլին տատիկի մասին է”,- ասաց նա: Աննան “Սուպերսթար-4”-ից երկրպագել է Սուրեն Առուստամյանին. “Որպես օրենք, մեր երկրում այդպիսի երաժիշտները միշտ մնում են “անդերգրաունդում”, բայց ինքը հաստատ իր բանակն ունի երկրպագուների”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին