×


MTV EMA -2011

MTV EMA -2011

Լեդի Գագան ու Ջասթին Բիբերը լավագույններն են MTV-ն  եվրոպական երաժիշտների համար 1994 թվականից կազմակերպում է  “MTV Europe Music Awards”-ը: Մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է եվրոպական որեւէ երկրում, իսկ  հաղթողներին ընտրում են հենց Եվրոպայում բնակվող երաժշտասերները:  Երեկ Բելֆաստում տեղի է ունեցել 18-րդ  “MTV EMA”-ն: Աստղաբույլը հավաքվել էր Հյուսիսային Իռլանդիայում, կարմիր գորգի վրա իրենց երկրպագուներին ողջունել են մոդելներ Իրինա Շեյքն ու Բար Ռաֆայելին, Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Ջարեդ Լետոն, Քեթի Փերին, Հայդեն Պանատյերին, Քրիս Մարտինը: Selena Gomez Հետո արդեն տեղի է ունեցել համերգն ու հայտարարվել են այս տարվա հաղթողների անունները: Լեդի Գագան ապացուցել է, որ այժմյան փոփ-կուռքն է` հաղթող ճանաչվելով միանգամից չորս անվանակարգում: Նա կրկին ընտրել էր յուրօրինակ հագուստ, որի միջից հազիվ է երեւում:): Հագուստներից մեկը լիովին թաքցնում է երգչուհու դեմքը, եւ Գագային մրցանակ հանձնող Դեւիդ Հասելհովը ստիպված է եղել համբուրել երգչուհու դիմակը:): Իսկ Գագան իր հերթին ասել է. “Իրականում ես այժմ ժպտում եմ, ուղղակի, դուք դա չեք տեսնում, չափազանց շատ բոտոքս են սրսկել դեմքիս: Մեծ պատիվ է ելույթ ունենալ այստեղ, շնորհակալություն”: Ելույթներից մեկի ընթացքում Գագան չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է  հաղորդավարուհիների ոտքերի առջեւ, որոնց օգնությամբ էլ միայն կարողացել է  վեր կենալ եւ շարունակել ելույթը:): Justin Biber Նշենք, սակայն, որ հանդիսատեսին ցնցել են ոչ միայն Լեդի Գագայի ելույթները. լեգենդար ‘’Queen’’ ռոք-խումբն է ելույթ ունեցել մրցանակաբաշխության շրջանակներում` ներկայացնելով  “We will Rock You’’, ‘’We are the Champions’’ հիթերը: Դահլիճը երգել է  կենդանի լեգենդների հետ:): Ի դեպ, “Queen’’-ի հետ վոկալիստի դերում հանդես է եկել Ադամ Լամբերտը, ով քիչ ուշ իր` Twitter-ի էջում հետեւյալն է գրել. “Այսօր բեմում Ֆրեդի Մերկուրիի ոգին էի զգում: Շատ շնորհակալ եմ Բրայան Մեյին ու Ռոջեր Թեյլորին, որ ընձեռեցին ինձ իրենց հետ ելույթ ունենալու հնարավորությունը’’:  Երեկոյի ընթացքում  “Queen’’-ը ճանաչվել է  “Համաշխարհային կուռք”: Համերգի վերջում կազմակերպիչներն անդրադարձել են  նաեւ վաղաժամ մահացած Էմի Ուայնհաուսին: Երգչուհու մասին պատմող հուզիչ հոլովակ է ցուցադրվել: Lady Gaga Ստորեւ ներկայացնում ենք “MTV EMA-2011”-ի բոլոր հաղթողների անուններն, ինչպես նաեւ լուսանկարներ կարմիր գորգից եւ մրցանակաբաշխությունից: Լավագույն երգ - Լեդի Գագա “Born This Way’’ Լավագույն տեսահոլովակ - Լեդի Գագա  “Born This Way’’ Լավագույն երգչուհի - Լեդի Գագա Լավագույն երգիչ - Ջասթին Բիբեր Լավագույն փոփ-կատարող - Ջասթին Բիբեր Լավագույն նորահայտ արտիստ - Բրունո Մարս Տարվա հայտնություն - Բրունո Մարս Լավագույն ռոք -խումբ – “Linkin Park” Լավագույն ալտերնատիվ խումբ - “30 Seconds to Mars” Լավագույն հիփ-հոփ կատարող - Էմինեմ Կենդանի լավագույն  կատարում - Քեթի Փերի Լավագույն միջազգային համերգային շոու – “30 Seconds to Mars” Լավագույն շոու Հյուսիսային Ամերիկայում - Բրիթնի Սթիրզ Լավագույն միջազգային արտիստ – “Big Bang” Համաշխարհային կուռք – “Queen’’ MTV-ի ընտրությունը - Ջասթին Բիբեր Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW