×


MTV Movie Awards

MTV Movie Awards

Սկանդալային համբույրներ բեմում :) Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի ունեցավ “MTV Movie Awards 2010” մրցանակաբաշխությունը: Իսկ հիմա պատկերացրեք ու գնահատեք մրցանակաբաշխության կազմակերպիչների հումորը: Հիասքանչ Ջենիֆեր Լոպեսի հետ բեմ է դուրս գալիս ճաղատ, գիրուկ մի մարդ, որի մեջ, պարզվում է, թաքնված է հենց ինքը` աշխարհահռչակ դերասան Թոմ Քրուզը, ով մարմնավորում էր Լես Գրոսմանին: Ի դեպ, ամենաշատը ելույթը զվարճացրեց Թոմի կնոջը` Քեթի Հոլմսին :): Քեմերոն Դիասն ու Թոմ Քրուզը Երեւի թե բոլորդ էլ կռահեցիք, որ լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանացավ “Նորալուսին”-ը: Լավագույն դերասան անվանվեց համանուն ֆիլմի դերասան, սրտակեր Ռոբերտ Փեթինսոնը, իր նրա խաղընկերուհի Քրիսթեն Սթյուարթը դարձավ լավագույն դերասանուհի: Իսկ ո՞վ ստացավ մրցանակ “լավագույն համբույր” անվանակարգում: Դե, իհարկե, կրկին Ռոբերտն ու Քրիսթենը:): “MTV Movie Awards”-ի կանոնների համաձայն, հաղթող զույգը պետք է անպայման բեմի վրա կրկնի հաղթական համբույրը: Աղջիկների կողմից սիրված Ռոբերտ Փեթինսոնը սկզբում մի փոքր համեստորեն հապաղեց, այնուհետեւ այնպես համբուրեց խաղընկերուհուն, որ վերջինս արագ դեպի կուլիսներ փախավ: Ջենիֆեր Լոպեսն ու Լես Գրոսմանը Թվում էր, թե այլ անակնկալներ չեն լինի: Բայց արի ու տես… Բեմ է բարձրանում Սանդրա Բալոքը` “սերնդի կողմից ճանաչում” մրցանակը ստանալու համար: Բեմում էր նաեւ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը: Մի քանի րոպե անց “MTV Movie Awards”-ի հանդիսատեսը ականատես եղավ երկու գեղեցկուհիների կրքոտ համբույրին: Քեթի Փերրին ու Սնուպ Դոգը Մրցանակների արժանացան նաեւ Բեյոնսեն եւ Էլի Լարթերը “լավագույն վեճ”, Քեն Ժոնգը` “ամենաանսպասելի պահ”, Ամանդա Սեյֆրիդը` “ամենասարսափելի”, Աննա Քեդրիկը` “ծագող աստղ”, Ռոբերտ Փեթինսոնը` “համաշխարհային աստղ”, Թոմ Ֆելթոնը` “լավագույն չար կերպար” եւ Զաք Գալիֆիանակիսը` “լավագույն կատակերգական աշխատանք” անվանակարգերում: Աղբյուրը` FadedYouthBlog Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW