Համերգ` նախքան սկսվելը :) Սկանդալային Rippi-ն է ասում, որ ինքն առաջինն է, Դիմա Բիլանն էլ ինչ-որ մի baby-ի համար է երգում “I’m your number one fan”, բայց երեկվա “Number One”-ը վերոնշյալներից եւ ոչ մեկի հետ կապ չունի:): Հուլիսի 30-ին նման խորագրով համերգ կայացավ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Համերգը նախնական տարբերակով “Eriko” անվանվող ընկերությունն էր կազմակերպել: “Number One”-ն էլ հենց նախնական տարբերակով համերգ էր. սեպտեմբերին են “Eriko Production”-ի շնորհանդեսն անելու ու համերգների սկիզբը դնելու: Իրենց սիրված երգերը կատարեցին Արեւիկ Ալավերդյանը, Արմոն, “Հայսուպերսթար” նախագծից հայտնի դարձած Սուսաննա Պետրոսյանը, Էրիկը, Մոսկվայից ժամանած երկու նորահայտ ռեփ-խումբ եւ ուրիշներ: Իր էներգիայով հյուրերին վարակեց… Նրա անունը հյուրերը գուշակեցին հաղորդավարների հետեւյալ հուշումներով. “Աղջիկ ա, մազերը… Մազերի գույնը գազարագույնին մոտ, այո, նա մեր ամենաբնական երգչուհին է, որ գրեթե միշտ վարտիքով է լինում բեմում”: Մի խոսքով, երգչուհի Ջուսը ելույթ ունեցավ: “Կազմակերպածս առաջին համերգն է, դրա համար “Number One” անվանեցի: Բայց ես փորձում եմ միշտ առաջինը լինել ամեն ինչում: Կարծում եմ` հայտնիները դեմ չեն լինի ինձ հետ համագործակցել”,- ասում է 18-ամյա Էռնեստ Սիմոնյանը: “Eriko Production”-ի տնօրենին ընկերները հենց էրիկո են ասում, դրա համար է որոշել համերգներ կազմակերպելու նպատակ հետապնդող իր հիմնած կազմակերպությունն այդպես անվանել:), շոու-բիզնեսն էլ շատ է սիրում: “Համար առաջին” համերգին հրեշտակ էլ կար, բայց երկնքից չէր իջել ու փետուրից թեւեր չուներ. երգչուհի Angel-ն էր Տիկնիկային թատրոնի բեմում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: