Լսեք Գիլանի հարցազրույցը եւ դիտեք բացառիկ ֆիլմը Ինչպես հայտնի է, մայիսի 25-ին Երեւանում կայանալու է բացառիկ իրադարձություն` Deep Purple խմբի համերգը: Այդ կապակցությամբ այսօր երեկոյան “Շանթ” հեռուստաընկերությունը եւ “Մեդիամաքսը” նախաձեռնել են “ռոքային երեկո”: “Հորիզոնի” ժամը 22:00-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում կարող եք լսել Իէն Գիլանի բացառիկ հարցազրույցը: “Մեդիամաքս”-ի աջակցությամբ այսօր առավոտյան “Շանթի” լրագրող Քրիստինե Ալագուլյանը հեռախոսով զրուցել է Deep Purple-ի երգչի հետ, ով այժմ գտնվում է Վլադիվոստոկում: Ժամը 00:00-ին եթեր դուրս կգա “Հեռանկար” հաղորդումը, որի հյուրերը կլինեն Deep Purple-ի համերգի կազմակերպիչ “Վիբրոգրաֆուս” ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը եւ համերգի գործընկեր “Մեդիամաքսի” տնօրեն Արա Թադեւոսյանը: “Հեռանկար”-ից հետո առաջին անգամ հայկական հեռուստաեթերում կցուցադրվի Making Smoke on the Water վավերագրական ֆիլմը, որը պատմում է այն մասին, թե ինչպես 1989 թվականին ռոքի հսկաները հավաքվեցին, որպեսզի երկրաշարժից տուժած Հայաստանի համար ձայնագրեն Smoke on the Water հիթի նոր տարբերակը: Հայաստանում այս ֆիլմի բացառիկ իրավունքները պատկանում են “Մեդիամաքս”-ին, որը եւ առաջին ցուցադրման իրավունքը տրամադրել է “Շանթ”-ին: Այս ֆիլմը պետք է դիտեն բոլոր նրանք, ովքեր ռոք են սիրում. միայն այս ֆիլմում կարող եք տեսնել, թե ինչպես են համատեղ նվագում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Դէվիդ Գիլմորը, Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորը եւ շատ ուրիշ աստղեր: Եվ այդ ամենն անում են ի նպաստ Հայաստանի: Լուսանկարները` Michael Putland-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: