Երգն արդեն iTunes-ում է
Այսօրվանից ռոքի բոլոր սիրահարները կարող են iTunes կայքից բեռնել 1989թ. համաշխարհային ռոքի աստղերի կողմից ձայնագրված Smoke on the Water երգի ռեմիքս տարբերակը:
Երգի բեռնումից գոյացած ամբողջ հասույթն օգտագործվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման համար:
Bravo.am-ը խնդրում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին բեռնել այս երգը, ինչպես նաեւ տարածել այս տեղեկատվությունը ընկերների եւ բարեկամների շրջանում:
Smoke on the Water-ը բեռնման համար հասանելի է հետեւյալ հասցեով.
http://itunes.apple.com/us/album/smoke-on-water-2010-wermut/id396024924?i=396025040&ign-mpt=uo%3D4
Smoke on the Water երգի ռեմիքս տարբերակը թողարկվել է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Մեդիամաքս-ը:
Ստորեւ կարող եք դիտել նաեւ ռեմիքսի պաշտոնական պրոմո-վիդեոն.
Տեքստը` Bravo.am
Lուսանկարները` Մայքլ Պուտլանդ` հատուկ Rock Aid Armenia ծրագրի համար
(Michael Putland, specially for Rock Aid Armenia)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: