Սոֆին, Նազենին ու Խորենը ամենաոճայիններն են
Եթե ոճին ենք ուշադրություն դարձնում, նշանակում է` արդեն ավելի լավ ենք ապրում:): Ապրիլի 2-ին “Grammy-թատերական” համալիրի հյուրերն եկել էին` “էկրանից ամենաոճայինը” տիտղոսին արժանանալու եւ բարեգործություն կատարելու:
Միջոցառման պատվավոր հյուրն էր “Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամի բարեկամների խորհրդի նախագահ Բելլա Քոչարյանը: Նրան հատուկ մրցանակ շնորհվեց:
“Ոճն էկրանից” մրցանակաբաշխության նպատակն է քաջալերել քաղաքական, մշակութային եւ բիզնես ոլորտի այն գործիչներին, որոնք իրենց արտաքին տեսքով կարող են ոճի օրինակ հանդիսանալ հայ հասարակության համար: Մրցանակակիրներին ընտրել էին Wella Profesional’s ստուդիայի ոճաբանները:
“Գլամուրային երեկույթով նպատակ ունենք նաեւ երեխաներին օգնել”
“Առաջին անգամ ենք ամենաոճայիններին պարգեւատրում: Նրանք այն մարդիկ են, որ էկրաններին են հայտնվում հաճելի կերպարում, օրինակ են ծառայում` ինչպես հագնվել, վերվելակերպ են սովորեցնում: Այն կանայք ու տղամարդիկ են, ովքեր տեղեկատվություն են տալիս ոչ միայն խոսքերով, այլեւ արտաքին տեսքով: Նման գլամուրային միջոցառում անցկացնելով` նպատակ ունենք նաեւ երեխաներին ինչ-որ բանով օգնել”,- ասաց “Ոճն էկրանից” նախագծի կազմակերպիչ Արթուր Վարդապետյանը:
Քաղաքական գործիչն “Իմաստն էկրանից” տիտղոսին է հավակնում :)
Այսպիսով, կապ չունեին քաղաքական հայացքները, կապ չուներ` ինչ են խոսում էկրանից, կարեւորելով արտաքին տեսքը` “Ոճն էկրանից” տիտղոսին արժանացան տասը անվանակարգերում: Ամենաոճային կին քաղաքական գործիչը Ազգային Ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն է: Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ ամենաոճային քաղաքական գործիչն է: Նա իրեն մաղթեց հաջորդ անգամ արժանանալ նաեւ “իմաստն էկրանից” տիտղոսին:). “Շատ ճաշակով ժյուրի ունենք. ցույց տվեց, որ մենք ճաշակով ենք: Հաճելի երեկոն համատեղենք օգտակարի հետ, օգտակար լինենք ՀՕՖ-ին”:
Նազենի Հովհաննիսյանը հիշեցրեց…
Երեկոն վարում էր Եգոր Գլումովը, ով կատակեց, որ հասկացել է` ինչու է ռադիոյում աշխատում:): Ամենաոճային հաղորդավարը ներկայումս Միացյալ Նահանգներում գտնվող Ավետ Բարսեղյանն է: Ամենաոճային հաղորդավարուհին, բնականաբար, Նազենի Հովհաննիսյանն է:
“Շատ գեղեցիկ կանայք եւ տղամարդիկ են սրահում: Նստած հիշեցի հայ դասականներից մեկի խոսքերը ոսկու մասին. “Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալիս, երջանկությունը զգացմունք է, որ սրտից է բխում”: Շատ շնորհակալ եմ, չմոռանանք այսօրվա բուն նպատակը` բարեգործությունը”,-ասաց Նազենի Հովհաննիսյանն ու իր ծաղկեփունջը նվիրեց Բելլա Քոչարյանին:
Հաճելի է. ամեն դեպքում կին ենք…
Ամենաոճային գործարար կին տիտղոսին արժանացած Անահիտ Հարությունյանը “ամեն տեսակի պարգեւատրում սպասում էր, բացի այս մեկից”: “Շատ զգացված եմ, հուզված եմ: Շատ հաճելի է, որովհետեւ ամեն դեպքում ես կին եմ: Շնորհակալ եմ, որ Հայաստանում հետաքրքրվում են գործարար կնոջ արտաքին կերպարով”,- նշեց “Հայբուսակ” համալսարանի ռեկտորը:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն էլ ամենաոճային գործարարն է:
Պրոֆեսիոնալներով շրջապատված Սոֆի Մխեյանը
Ամենաոճային դերասանը Խորեն Լեւոնյանն է, դերասանուհին` Լուիզա Ղամբարյանը: Ամենաոճային երգիչը Արսենն է Սաֆարյան, երգչուհին` Սոֆի Մխեյանը: Երգչուհին շնորհակալ է նման գնահատականի համար: “Հաճելի է լինել գնահատված: Ինչ վերաբերում է ոճին, հնչեցին խոսքեր, որ պետք է ներքուստ ոճային լինես, բայց նաեւ կողքիդ պետք է լինեն պրոֆեսիոնալներ: Իմ ոճով պրոֆեսիոնալներ են զբաղվում` Արեւիկ Սիմոնյան, Անի Ավդալյան, Հրանուշ Եղոյան”,- ասաց Սոֆի Մխեյանը:
Երեկույթի ընթացքում նորաձեւության ցուցադրություն եղավ, տեղի ունեցավ բարեգործական աճուրդ, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի “Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամին: Անապահով երեխաների համար հագուստ ձեռք բերելու նպատակով հավաքվեց մեկ միլիոն դրամ:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: