Լեգենդար երաժիշտները համատեղ համերգներ կտան
Yes խմբի դաշնակահար Ռիք Ոուեյքմանը հայտնել է, որ հաջորդ տարի կարող է համատեղ համերգներ տալ Deep Purple խմբի հիմնադիր եւ նախկին ստեղնահար Ջոն Լորդի հետ:
“Ջոնի հետ քննարկել ենք համատեղ համերգների գաղափարը, որոնք, հուսով եմ, կկայանա հաջորդ տարի: Մենք երկուսս էլ սիրում ենք հանդես գալ նվագախմբերի հետ, այնպես որ այս քայլը բավական բնական կլինի”, - ասել է Ռիք Ոուեյքմանը:
Նշենք, որ Deep Purple-ի մենակատար Իէն Գիլանը վերջերս հայտարարեց, որ համատեղ խումբ է ստեղծելու Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի հետ: Խումբը կոչվելու է Who Cares եւ այն մի քանի կենդանի համերգներ կտա` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:
Հիշեցնեք, որ շատ շուտով, մայիսի 25-ին, Երեւանում կկայանա Deep Purple խմբի համերգը: Բոլոր նրանք, ովքեր դեռ տոմսեր չունեն, պետք է շտապեն գնել դրանք Տիկնիկային թատրոնի, Մարզահամերգային համալիրի տոմսարկղերում, կամ էլ ՍԱՍ սուպերմարկետների ցանցում:
Աղբյուրը` Thehighwaystar.com


×
3,288






